Բաժիններ՝

Ռուսաստանում զինվորական համազգեստ է ստեղծվել հոգևորականների համար

ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանում հոգևորականների համար ստեղծվել է հատուկ համազգեստ։ Ինչպես հայտնում է ТASS-ը, համազգեստը ներկայացվել է զինվորական հոգևորականության համագումարի ժամանակ։

Նշվում է, որ այդ համազգեստը հարմար է հոգևորականների՝ դաշտային հավաքներին մասնակցելու, զորավարժությունների, հրաձգարան այցելությունների համար։
Համազգեստը զինծառայողի սովորական համազգեստ է, որը տարբերվում է խորհրդանիշներով ու ուսաթելերով։

Այն վայրում, որտեղ գրված է լինում զորքերի անվանումը, ուղղափառ խաչ է պատկերված, իսկ այնտեղ, որտեղ գրված է զինծառայողի ազգանունը, գրված է հոգևորականի կոչումն ու անունը։ Եվս մեկ պարտադիր պայման է համազգեստի վրայից գցված խաչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31