
Ոչ պետական հատվածում միջին ամսական աշխատավարձն աճել է

2016 թվականի սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատարձը Հայաստանում կազմել է 184 հազար 992 դրամ, իսկ հունվար-սեպտեմբերին՝ միջինում 185 հազար 270 դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
2015 թվականի սեպտեմբերի համեմատ աշխատավարձն աճել է 1.1 տոկոսով։ Այդ թվում, ոչ պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 1.6 տոկոսով և կազմել 214 հազար 169, իսկ պետական հատվածում՝ նվազել 0.7 տոկոսով և կազել 161 հազար 665 դրամ։