Սերգեյ Լավրովը Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը: Ինչպես հաղորդում է «gazeta.ru»-ն, այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին գերատեսչության կայքը:
«Լավրովը հրավիրել է ուշադրությունն այն հարցի վրա, որ, անօրինական զինված խմբավորումները, որոնք մնում են Հալեպի արևելյան հատվածում, ի պատասխան սիրիական իշխանությունների` հումանիտար դադարի հայտարարությանը, կրակ են բացել այն բնակիչների ուղղությամբ, որոնք փորձել են թողնել քաղաքը»,- ասված է հայտարարության մեջ:
Դրանից բացի, ռուսական կողմը կրկին շեշտադրել է այն հանագամանքը, որ ԱՄՆ-ն պետք է կատարի իր պարտավորությունները` կապված չափավոր ընդդիմության ու ահաբեկչական խմբավորումների տարանջատման հետ:
Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 24ին, ԱՄՆի նախաձեռնությամբ: