Մալազիայի Պինանգ քաղաքում շարունակվում է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Պատանիների 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ, իսկ հրումում՝ 173 կգ և երկամարտի 318 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի հետ` հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը: Այս մասին Sputnik-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ռուսաստա坦ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդեր» տեսակի հրթիռային համակարգերի տրամադրման մասին հարցը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ գործակցությունը կարող է ծառայել որպես արդյունավետ հարթակ ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման համար, և գործադիրը հետաքրքրված է համատեղ ծրագրերի իրականացմամբ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Սամվել Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հոկտեմբերի 26-ին կհանդիպի ԱՄՆ արդարադատության նախարար Լորետա Լինչի հետ` նրան ներկայացնելով Գյուլենին Թուրքիա վերադարձնելու պահանջով Միացյալ Նահանգներ ուղարկված նախկին չորս փաստաթղթերի ծրարի մասին տեղեկություններ, ինչպես նաև թուրքական կողմի ձեռք բերած նոր տվյալները:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Աֆրիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի՝ հոկտեմբերի 24-ին կայացված որոշման մեջ։
Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը եւ չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից:
Ես որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ, որ առավոտվա տրանսպորտն էնպես ապահովեն , որ մարդիկ ստիպված չլինեն աշխատանքի գնալ մի ոտքի վրա կանգնած, կռացած կամ ինչ որ մեկի շալակը բարձրացած։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հոկտեմբերի 21-ին 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով) և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի գործողություններ՝ տուժողի կամքին հակառակ): Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Գեղարքունիքի մարզի Ջիլ եւ Վարսեր գյուղերում 2016 թվականի հոկտեմբերի 23-ին կայացան համայնքի ղեկավարի պաշտոնի համար վերաքվեարկություններ, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, Վարսերում ընտրվել է համայնքի նոր ղեկավար, իսկ Ջիլում վերընտրվել է համայնքի գործող ղեկավարը:
Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ա. Հովհաննիսյանի և Ա. Ստամբոլցյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Բանակցությունները կընդգրկեն տարբեր թեմաներ, այդ թվում՝ քննարկվելու են հարցեր, որոնք կապված են մարդու իրավունքների հետ, այսօր Թեհրանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին։
Հոկտեմբերի 25-26-ը, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Մարալիկի, Գորիսի, Դիլիջանի, Լոռու, Սևանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գորիսի, Կապանի, Մեղրու ավտոճանապարհներին թույլ մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ոչ մի երկիր չի կարող այնպիսի դրական դերակատարում ունենալ, ինչպես Իրանը, սակայն ներկայումս Թեհրանի միջնորդությունը օրակարգում չէ։
«Այլընտրանք չկա, գործիքակազմը սահմանափակ է, և այդ գործիքակազմի գլխավոր գործիքը հարկային քաղաքականությունն է։ Առաջիկայում որոշակի փոփոխություններ այս փաստաթղթում կլինեն։ Հիմնական խնդիրն այն է, որ այս ամբողջ փաստաթղթի գաղափարախոսությունն է թերի։ Շարունակել իրականացնել այն նույն մոտեցումները, որոնք իրականացվել են վերջին տարիներին, որևէ փոփոխություն դժվար թե բերի»,- ասաց նա։
«Պատգամավորները, որոնք հիմա գտնվում են իրենց աշխատասենյակներում կամ միջանցքներում հարցազրույցներ են տալիս, հրավիրում ենք դահլիճ, «Արի տուն» ծրագիրը մեկնարկեց»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես պատգամավորներին հրավիրեց Նիստերի դահլիճ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ։ Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի և 222-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, կենսաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը մեկնել է Թուրքիա, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
168.am-ին է դիմել ՀՀ քաղաքացի Արմինե Ավոյանը՝ խնդրանքով, որպեսզի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և նրա աշխատակազմը արձագանքեն իր նկատմամբ տեղի ունեցող անարդարությանը:
Ինտրիգը պահպանվում է: Երկուշաբթի France Football-ը սկսել է «Ոսկե գնդակ»-2016-ի համար պայքարող 30 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակի փուլային հրապարակումը:
Ինչպես հաղորդում է «ՍուպերՕմսկ» կայքը, հղում կատարելով «ՎԿոնտակտե» սոցցանցի Regik55 համայնքի ներկայացուցիչներից մեկին, խառը մարտարվեստում հանդես եկող մարտիկը ծեծելով սպանել է Հայաստանի 32-ամյա քաղաքացի Վահե Զալիբեկյանին։
Արթիկի տարածաշրջանի Հառիճ համայնքի բնակիչ Վ. Հ.-ն մարմնական ծանր վնասվածքներով, որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է Արթիկի հիվանդանոց, այնուհետ Արթիկի Շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սպուտնիկ-Ադրբեջանին» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության հարցերին։
Օրինազանցության դեպքերի հայտնաբերում և կանխարգելում ավտոճանապարհներին:
Լեհաստանի մայրաքաղաքում շարունակվում է կանանց երկրորդ համալեհական գործադուլը։ Հավաքվածները բողոքում են իշխանությունների փորձերի դեմ՝ օրենսդրորեն խստացնել աբորտներ կատարելու սահմանափակումները, հայտնում է «Ուկրինֆորմը»։
Այսօր «Յունիբանկի» ծառայություններից օգտվում են ավելի քան 320 հազար հաճախորդներ
Այսօր մի խումբ ԲՀԿ-ականներ երթով գնացել են Գագիկ Ծառուկյանի տան մոտ` խնդրելով նրան վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Մեկնաբանելով կուսակիցների այս քայլը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դա ոչ թե կուսակցության, այլ տեղական կառույցների նախաձեռնությունն է:
Ֆրանսիական Կալեում ավելի քան 1200 ոստիկան և իրավապաշտպան մարմինների աշխատակիցներ են մասնակցում անօրինական ներգաղթյալների փամբարի փակմանը, որը հայտնի է որպես «Ջունգլի»։
«Չելսիի» երկրպագուները Անգլիայի առաջնության շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ (4:0) տարբեր վանկարկումներ են արել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հասցեին, ով ավելի վաղ գլխավորել է լոնդոնյան ակումբը: