
Բրիտանական iTV հեռուստաընկերությունը Brexit-ի հետևանքով կրճատում է 120 աշխատակցի

Բրիտանական iTV հեռուստաընկերությունը եկամուտների կրճատմամբ պայմանավորված աշխատանքից ազատում է 120 աշխատակիցների: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, լրատվամիջոցների համար տնտեսական բացասական միտումը բխում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալով պայմանավորված առկա անորոշության հետ:
Հեռուստաընկերության պատասխանատուները նշել են, որ կրճատումները կիրականացվեն նախապես մշակված ծրագրով, որով նախատեսվում է 2017 թվականին կրճատել 25 մլն ֆունտ սթերլինգ: Կրճատումը կառնչվի աշխատակազմի 2 տոկոսին: Հեռուստաընկերությունն ունի 6 հազար աշխատակից:Կրճատվելու են տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:
Հունիսի 23-ին հանրաքվեին մասնակցած բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել Brexit-ին: