Թուրքիայի Մարդինի Դերիք քաղաքում տեղակայված նահանգապետարանում պայթյուն է տեղի ունեցել:
«Իմ կարծիքով՝ Ամերիկայի բերած վտանգները չեն սահմանափակվում միայն ինտերնետով, դրանք նաև ռազմական ու տնտեսական ասպեկտներ ունեն»:
Հավաքականը, անհաջող մեկնարկից հետո իր առջև դրել է երկրպագուների վստահությունը վերականգնելու խնդիր:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալլեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Միլիցիայի օրվա առթիվ։
«Ես կարծում եմ, որ Ռոնալդուն ուզում է գործի մեջ մնալ ևս 10 տարի: Չեմ կասկածում, որ, հաշվի առնելով նրա վերականգնվելու ընդունակությունը, դա հնարավոր է: Այդպիսի առողջությամբ Ռոնալդուն կարող է խաղալ, մինչև նրան չձանձրացնի դա: Դուք ուզում եք նայել այնպիսի ֆուտբոլիստների խաղը, ինչպիսին Կրիշտիանուն է, եթե դուք կիրք ունեք ֆուտբոլի նկատմամբ: Նա տաղանդը և փորձն անգին են երտասարդ ֆուտբոլիստների համար: Սպորտին պետք են այնպիսի մարդիկ, ինչպիսին Ռոնալդուն է»:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիազորությունները Հայաստանում ընդլայնելու նախագծին: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագիծը նախատեսում է ԿԽՄԿ-ի արտոնությունների և անձեռնմխելիությունների ծավալի ավելացում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին զինվորական/այլընտրանքային ծառայությունից ազատելու վերաբերյալ, ինչպես նաև դրույթ անձնական տվյալների պաշտպանության մասին:
Ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Սպիտակ տուն՝ գործող նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման համար:
Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին «Երևանի երաժշտական գունապնակ» խորագրով համերգների շարքով հանդես կգա Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Նոյեմբերի 10-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց էին Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն այցելել են Արցախի պետական համալսարան, որտեղ կայացել են Սահմանադրության նախագծի հանրային առաջին քննարկումները: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել ու շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ նշելով, որ մասնագիտական հանձնաժողովը մեծ սպասելիքներ ունի Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ Սահմանադրության […]
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Դեսինի Հայկական հիշողության ազգային կենտրոնում հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Բավարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայումս իրավական հարցերով խորհրդատու Հելմութ Փոլդեռին։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է «Զինծառայողների սոցիալական ապահովության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հնչող քննադատությանը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի սոցիալական պատկերի և աղքատության մասին իր զեկույցում (2016) որոշ տվյալներ է ներկայացրել՝ 2012-2015թթ. միգրացիայի հետ կապված։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակություններին մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։ Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 10 անձ։
«Ուշագրավ է, թե ինչպես է Թրամփը սկսելու հաղորդակցվել Ռուսաստանի հետ, որի առնչությամբ արդեն բազում հայտարարություններ է արել՝ խոստանալով կառուցել նախանձելի հարաբերություններ Պուտինի հետ, չմեղադրել նրան Ուկրաինայի, Սիրիայի համար»։
Երևանի «Ուրարտու» տղամարդկանց բասկետբոլային ակումբը 7-րդ պարտությունը կրեց։
Գյումրու ավագանու հերթական նիստը կայացավ կրկին միայն «Բալասանյան» դաշինքի ներկայությամբ: Ինչպես նորընտիր ավագանու անդրանիկ նիստին՝ հոկտեմբերի 10-ին, այնպես էլ այս անգամ՝ նոյեմբերի 10-ին ավագանու նիստից բացակայում էին քաղաքական 3 ուժեր` «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը», սակայն դա չխանգարեց, որ քվորում ապահովվի և քննարկման դրվի օրակարգային 46 հարց։
Ավստրիայի 6 քաղաքական կուսակցություններ համատեղ հռչակագիր են ստորագրել` կոչ անելով Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության(HDP) ձերբակալված պատքամավորներին եւ այլախոհ լրագրողներին:
Թուրքիայի Վանի նահանգում արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում 10 օր ժամկետով արգելվել են բոլոր տեսակի երթերն ու հանրահավաքները:
«ԵՏՄ-ի հետ կապված պետք է հաշվի առնել մի քանի շատ կարևոր հանգամանք, որպեսզի հիասթափության առաջ չկանգնենք»,- ասում է Սամվել Ֆարմանյանը։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
Հարկադիր աշխատանք, մարդկանց առևտուր, ստրկացում, սեռական ու տնտեսական շահագործում. հետևողական պայքար ընդդեմ թրաֆիքինգի:
Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը դադարեցնելու, նախարարության կողմից իրականացվող արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները վերացնելու մասին:
Երևանում 2015թ. բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2014թ. համեմատ աճել են 0.2%-ով:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լորա Բեյլիի և ՀԲ առողջապահական թիմի ղեկավար, առողջապահության գլխավոր մասնագետ Սուսաննա Հայրապետյանի հետ քննարկել է հետագա համագործակցության տեսլականը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված Նախագահ Դոնալդ Թրամփին:
«Եթե Ռուսաստանի հետ իրար հասկանալու պրոցես սկսվի, դրանից Հայաստանը հստակ կշահի, որովհետև մանևրելն ավելի հեշտ կլինի։ Անսպասելի մարդ է Դոնալդ Թրամփը, ու դա կարող է դրական անդրադառնալ Ցեղասպանության ճանաչման հարցում։ Մեզ խոստումներ էին տալիս տարբեր նախագահներ՝ ճանաչել, Դոնալդ Թրամփն ընդհանրապես դրա մասին չի խոսել։ Այդ հարցով ինքը թարմ ուղեղ ունի, միգուցե, եթե դու բացատրես, ինքն էմոցիոնալ քայլերի ունակ է, կարող է՝ ճանաչի։ Այսինքն՝ ամեն ինչի մեջ կարելի է և՛ դրականը, և՛ բացասականը տեսնել»։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և հանձնաժողովի անդամներին: