Բաժիններ՝

Վանի նահանգում արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները

Թուրքիայի Վանի նահանգում արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում 10 օր ժամկետով արգելվել են բոլոր տեսակի երթերն ու հանրահավաքները: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:

Վանի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Նահանգում խաղաղության եւ անվտանգության, անձի անձեռնմխելիության, անվտանգության ծառայության կողմից հասարակական անդորրը, բնակչության կյանքի եւ սեփականության անվտանգությունը ապահովելու նպատակով 10 օր ժամկետով արգելվում են բոլոր տեսակի հանրահավաքները»: Արգելքը կգործի նոյեմբերի 11-­ից մինչեւ նոյեմբերի 20-­ը:

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր օգոստոսի 21­-ից մինչև հոկտեմբերի 19­-ը: Հոկտեմբերի 3­-ի կառավարության նիստում որոշում է ընդունվել հոկտեմբերի 19­-ից սկսած այն երկարաձգել ևս 90 օրով:

2016 թվականի հուլիսի 15-­ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի տարբեր շրջաններում արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում իրականացվում են մասսայական ձերբակալություններ, որոնք ուղղված են հիմնականում գյուլենականների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930