ՀՀ ոստիկանապետը շնորհավորական ուղերձ է հղել Միլիցիայի օրվա առթիվ
ՀՀ ոստիկանության պետ, գեներալլեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Միլիցիայի օրվա առթիվ։ Ուղերձում նշված է.
«Սիրելի վետերաննե՛ր:
Ձեր կյանքն ու գործը հաստատումն են անքննելի ճշմարտության, որ ոստիկան լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ առաքելություն ու նվիրում: Առաքելություն՝ ողջ կյանքի համար, և նվիրում՝ հաճախ կյանքի գնով:
Ժամանակներ են փոխվում, հասարակարգեր, հանրային հարաբերություններ, անփոփոխ է մեկ բան՝ օրենքը պիտի պահապան ունենա, հասարակությունը պետք է պաշտպանվի լինի չարից, հանցամիտից, օրինազանցից:
Դուք կյանքով ու գործով եք վկայել, որ հենց այդ Պաշտպանն ու Պահապանն եք: Եվ այսօրէլ, երբ ամենայն իրավունքով պետք է վաստակած հանգստի լինեիք, շարունակում եք Զինվորը մնալ ձեր Առաքելության՝ քաղաքացու կողքին ու մեզ սատարելով:
Սիրելի վետերաննե՛ր, շնորհավորում եմ բոլորիդ Միլիցիայի օրվա առթիվ՝ խորհրդանշական տոնի, որ բոլորիս հավաքում է փառահեղ հիշողության դաշտում:
Մաղթում եմ առողջություն, արևշատություն և մեր շարքերը սերտացնելու տևական կամք ու կարողություն:
Աստված ձեզ պահապան»: