![](/banners/BeFunky-design.jpg)
Կարմիր խաչի լիազորությունները Հայաստանում ընդլայնվում են
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/karmir-xach.jpg)
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիազորությունները Հայաստանում ընդլայնելու նախագծին: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագիծը նախատեսում է ԿԽՄԿ–ի արտոնությունների և անձեռնմխելիությունների ծավալի ավելացում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին զինվորական/այլընտրանքային ծառայությունից ազատելու վերաբերյալ, ինչպես նաև դրույթ անձնական տվյալների պաշտպանության մասին:
Նախագիծն ընդունվել է՝ ելնելով նաև 1992 թվականից Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի աշխատանքներից: Կարմիր խաչը գլխավոր խնդիր է համարում բարդ հումանիտար վիճակում հայտնված մարդկանց օգնություն ցուցաբերելը՝ անկախ տարածքների կարգավիճակից: Կարմիր խաչը մշտադ իտարկում է իրականացնում նաև Ադրբեջանին սահմանակից Լեռնային Ղարաբաղի գոտիներում: