Բաժիններ՝

ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհուրդը նիստ է գումարել

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ նոյեմբերի 10­-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են հասարակական խորհրդի անդամներն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Թևան Պողոսյանն ու Էլինար Վարդանյանը. վերջիններս հանդես են եկել օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իրենց առաջարկություններով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով խորհրդի ադամներին` Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է հասարակական խորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերի կարևորությունն ու հրատապությունը:

Օրակարգը հաստատելուց հետո խորհրդի անդամները քննարկել են «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին», ինչպես նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Արփինե Հովհաննիսյանը խորհրդի անդամներին առաջարկել է տասնօրյա ժամկետում իրենց դիտարկումները ներկայացնել Արդարադատության նախարարություն՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների և գործառույթների վերանայման վերաբերյալ:

Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը անդրադարձել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին:

Նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները. կոալիցիայի ներկայացուցիչներից երկուսը մասնակցում էին խորհրդի նիստին: Արփինե Հովհաննիսյանը, տեղեկանալով ցույցի մասին, առաջարկել է նրանց ևս ներս հրավիրել՝ նախագծի քննարկմանը մասնակցելու նպատակով:

Կոալիցիայի անդամները խորհրդի անդամներին են ներկայացրել իրենց հուզող հարցերը և խոստացել մինչև 2016թ-­ի նոյեմբերի 30­-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունների փաթեթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930