Այսօր ԱԺ Էթիկայի հանձնաժողովը վարույթ ընդունեց «Մեդիա և Իրավունք» հասարակական կազմակերպության 31.10.2016թ. N 2-2289 դիմումը` ԱԺ նիստերի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկումների հետ կապված:
«Եթե որևէ մեկը մի ժիգուլու պասաժիր էր հավաքում, չէր կարող ստեղծել կուսակցություն, իր զոքանչին և աներոջը նստեցնել այդ ժիգուլու մեջ և հայտարարել, որ դա կուսակցություն է»,- 90-ականների պրակտիկան հիշեցրեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Reuters-ը։
Ազգագագրագետ Հրանուշ Խառատյանը գտնում է՝ Հայաստանում շատերն իրենց աղքատ չեն համարում, քանի որ կա՝ «ամոթ է աղքատ լինելը» մենթալիտետը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, թե այն, որ մեր ժողովուրդը երջանկությունը չի համարում կյանքի կարևորագույն նպատակ, խոսում է նրա հարմարվողականության մասին։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:
ՀՀ վերահսկիչ պալատը հաջորդ տարի վերահսկողություն կիրականացնի 20-ից ավելի ուղղություններով:
Թուրքական «Ջումհուրիեթ» (Cumhuriyet) թերթի գործադիր տնօրեն Աքըն Աթալայը ձերբակալվել է Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, հայտնում է պարբերականը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը նշել է, որ Մինսկի և Անկարայի տնտեսական հարաբերություններում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները երկու օրում մահապատժի են ենթարկել ավելի քան 60 խաղաղ բնակչի, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակին։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը սպանվել է Մոսուլի ազատագրման համար մղվող մարտերում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Իրաքի ռազմական հետախուզության աղբյուրին։
Այսօր ԱԺ ֆինանսանավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նիստում որոշեց դրական եզրակացությամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ մտցնել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին օրինագիծը:
Ադրբեջանի միջազգային բանկը ավարտել է ավելի քան 200 միլիոն դոլարի վարկի ներգրավման գործընթացը։ Գործարքի կազմակերպիչներ են հանդես եկել Citibank-ը, Credit Suisse A.G. London Branch-ը (Credit Suisse), Emirates NBD Capital Limited-ը (ENBD) և J.P. Morgan-ը։
«Ընդհանուր դինամիկան ինչ-որ կերպ կփոխվի, օրինակ՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Մերձավոր Արևելք հարաբերություններում, բայց դա հիմա էլ կա ու առանձին անձերից կախված չէ: Ամերիկայում գործում է համակարգ, դրա համար լուրջ փոփոխությունների սպասել պետք չէ»:
Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ:
Ապացույցների ի հայտ գալուց հետո Արաբկիրի նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանը հրաժարվեց պաշտոնից, իսկ նրա որդին մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ։
«Մեր վերջին տվյալներով՝ մեր բնակչության 50 տոկոսն աղքատության շեմից ներքև է գտնվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Բարեխիղճ վարորդներն էլ ասում են՝ մեր բոնուսն ինչո՞ւ չի կուտակվում մեզ վրա, այլ կուտակվում է սեփականատիրոջ վրա: Այսօր իրավիճակն այնպես է, որ հնարավոր է՝ տաքսի-սերվիսներն իրենց ընկերության կազմակերպությունը 6 ամիսը մեկ փոխեն, ի՞նչ պատասխան է տալու ավտոապահովագրողների բյուրոն:
ԱՄՆ-ում ավելի քան 2 մլն մարդ ստորագրել է էլեկտրոնային բանաձև Change.org կայքում՝ կոչ անելով ընտրիչներին իրենց ձայները տալ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին դոկտեմբերի 19-ին կայանալիք քվեարկության ժամանակ։
«Գազի գինն արտոնյալ վիճակում լինելու է վերամշակող ձեռնարկությունների համար այնքան ժամանակ, մինչև իրենք ոտքի կանգնեն՝ անկախ նրանից, թե մենք ինչ կարողություններ կունենանք, որովհետև սրանով նաև գազի մատակարարին ենք դրել պրոբլեմների մեջ:
ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է լոմբարդային վարկերի նոր ակցիա, որի շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրվում են արտոնյալ պայմաններ՝ ոսկու գրավով վարկ ստանալիս:
2017 թվականի հունվարին Սպիտակ տնից տեղափոխվելուց հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կբնակվի Վաշինգտոնի հյուսիս-արեւմուտքի Քալորամայի շրջանի մենատանը, որն ունի ինը ննջարան, պատշգամբ եւ սեփական այգի: Առանձնատան ինտերիերը ձեւավորված է առավելապես մոխրագույն եւ սպիտակ գույներով: Տան լուսանկարները հրապարակել է The Sun բրիտանական տաբլոիդը:
ԱՄՆ-ը կշարունակի ուժեղացնել իր զորքերը Եվրոպայում, ինչպես դա պլանավորվել էր՝ անկախ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունից, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկը։
Այս տարվա ՀՆԱ-ն նախատեսվածից փոքր է ստացվել, նաև կտրուկ ավելացել է դեֆիցիտը, կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ 50%-ը, որը պարտավորեցնում է ավելի զգուշավոր մոտենալ բյուջեի պլանավորմանը: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
ԱՄՆ-ի լիբերալ շրջաններում տարածում է ստանում այն մտայնությունը, թե հենց սոցցանցերն են հնարավորություն ընձեռել Դոնալդ Թրամփին իր գաղափարները հասցնելու ընտրողների լայն շրջանին: Առանց սոցիալական ցանցերի նա նման հնարավորությունից զրկված կլիներ, ասում են քննադատները:
Երկրորդ գիշերն անընդմեջ ԱՄՆ ողջ տարածքում շարունակվում են Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցերը։
Ֆրանսիացի Ազգային ասամբլեայի խոսնակ Կլոդ Բարտոլոնեն գործադիր իշխանության ներկայացուցիչներին է հանձնել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի մասին բանաձևի նախագիծը։
«Անկախ նրանից, Ադրբեջանը զինավարժություններ է անցկացնում, թե չի անցկացնում, լարվածությունն առաջնագծում պահում է,- ասաց Սենոր Հասրաթյանը,- քանի դեռ խաղաղության մասին պայմանագիր չկա, նման սրացումներն ու պատերազմի վտանգն առկա է»:
Երեւանի Կենտրոն վարչական շրջանում մի քանի լուսացույց չի աշխատում: Պատճառը հոսանքի անջատումներն են: «Լուսացույցի խափանման դեպքում մեր օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում եւ հարցին արագ լուծում է տրվում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է «քանդել պատերը եւ կառուցել կամուրջներ», որոնք թույլ տան նվազեցնել անհավասարությունը եւ ընդլայնել ազատությունն ու մարդու իրավունքները:
Թուրքիան պատրաստ է լայնամասշտաբ առևտրային պայմանագիր կնքել Մեծ Բրիտանիայի հետ այն բանից հետո, երբ թագավորությունը կլքի Եվրամիությունը, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։