Բաժիններ՝

Ավստրիայի 6 քաղաքական կուսակցություններ Թուրքիային կոչ են արել ազատ արձակել քուրդ պատգամավորներին

Ավստրիայի 6 քաղաքական կուսակցություններ համատեղ հռչակագիր են ստորագրել` կոչ անելով Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության(HDP) ձերբակալված պատքամավորներին եւ այլախոհ լրագրողներին: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

Կուսակցությունների խումբը խստորեն քննադատել է արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում Թուրքիայի իշխանությունների կողմից այլ անձանց նկատմամբ իրականացվող մասսայական հետապնդումներն ու ձերբակալությունները:

Թուրքիային ուղղված հռչակագիրը ստորագրած կուսակցություններից են Ավստրիայի Սոցիալ­դեմոկրատական, ժողովրդական, Ավստրիական ազատություն, «Նոր Ավստրիա» կուսակցությունները եւ այլն:

Կուսակցությունների հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ 2016 թվականի օգոստոսի 20­-ին Քրդստանի բանվորական կուսակցության կողմնակիցների Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացրած ցույցի պատճառով Ավստրիայում թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա, եւ արդեն 3 ամիս է ինչ Թուրքիան Ավստրիայում դեսպան չունի:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր նոյեմբերի 4­-ին ձերբակալվել էին, ինչը աշխարհում մեծ արձագանք էր գտել:

PKK-­ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ԱՄՆ­-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-­ին ձերբակալել էր Քենիայում եւ հանձնել թուրքական կողմին, որը նրան ցմահ ազատազրկման էր դատապարտել Մարմարա ծովի Իմրալի բանտում:

Արդեն մի քանի ամիս է Թուրքիայի տարբեր քրդաբնակ շրջաններում PKK մարտիկների եւ Թուրքիայի զինված ուժերի միջեւ արյունալի մարտեր են ընթանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս