Ս. Սաֆարյանի խոսքով՝ իր և շատերի համար Դ. Թրամփը «չկտրված ձմերուկ» է. «Կարծում եմ՝ Թրամփը ստիպված այնուամենայնիվ վերանայելու է շատ բաներ, որովհետև բաներ կան՝ հայտարարել է ընտրությունների ընթացքում, և որպես ուղղություններ դրանք մեկ մեքենա չեն դառնում, մեկը մյուսին խանգարում են, հետևաբար՝ ես կարծում եմ՝ նախագահ Թրամփն այլ որակներով է երևալու, քան թեկնածու Թրամփը»։
Նրա խոսքով՝ երկրին այսօր կանգնած է լուրջ խնդիրների և մարտահրավերների առջև, բայց դրանցից պետք չէ վախենալ, պետք չէ դրանք անտեսել, անհրաժեշտ է համարձակորեն խոսել դրանց մասին և փորձել լուծումներ գտնել։
Նա հանձնարարեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել:
Գեղամա լեռների արևմտյան ստորոտին փռված Կամարիս գյուղի բնակիչ Կամո Խաչատրյանն անկոտրում կամքի տեր մարդու համբավ ունի: Նա բազմաթիվ փորձությունների միջով է անցել, մինչև հասել է այն աստիճանի, որ շատերի համար ընդօրինակման կերպար է դարձել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի նոյեմբերի 11-ից Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ շնորհավորելով պետական դրոշի օրվա կապակցությամբ, որն Ադրբեջանում տոնվում է նոյեմբերի 9-ին։
Այսօր ՀՀ կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցեց, որ ՀՀ մարզպետարաններից ստացված պահանջարկի համաձայն, 2016 թվականի գարնանացանի համար Ռուսաստանից ներկրվել է 1457 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության և 188 տոննա կորնգանի, «Գյումրիի սելեկցիոն կայան» ընկերությունից գնվել է 100 տոննա գարնանացան գարու էլիտային սերմացուներ: Ընդամենը ներկրվել և գնվել է 1745 տոննա գարնանացան գարու և կորնգանի սերմացու:
Հնարավոր է, արդեն այսօր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջին անգամ կծանոթանա պետական գաղտնիքների մասին տեղեկատվության հետ, գրում է The Washington Post-ի լրագրող Գրեգ Միլլերը։
Նոյեմբերի 9-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Արամ Թադևոսյանը և «թունավորում շմոլ գազով՝ հարցականով, կոմա» ախտորոշմամբ՝ 1995 թ. ծնված Անի Թադևոսյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, այսօր կառավարության նիստում մի շարք հանձնարարականներ տվեց:
«Մեր երկրներում ընդունված է, որ պրոիշխանական թեկնածուին իշխանությունները «բրթում» են առաջ, ԱՄՆ-ում դա ընդունված չէ, ու շատ զարմանալի էր, որ ԱՄՆ գործող նախագահը՝ Բարաք Օբաման, բավական ակտիվ աջակցում էր Քլինթոնին, ինքը պետք է աջակցեր, քանի որ Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահ էր, բայց չափ կա։ Իմ կարծիքով՝ այստեղ նաև բողոքական ընտրություն էր, նրանք չափն անցան, շատ էին ուզում, որ Քլինթոնն անցներ։ Ինձ շատ զարմացրեց, որ տարբեր երկրների նախագահները փորձում էին մխրճվել այդ պրոցեսի մեջ։ Այն, ինչ արեց ԱՄՆ-ի ժողովուրդը, շատ հետաքրքիր էր, իրենց համար կարևոր չէ՝ ում են ընտրում, այլ կարևոր է, որ իրենց ընտրությունը լինի, և ոչ թե՝ դրսից փաթաթված»,- կարծում է Ս. Գրիգորյանը։
«Աշխարհն այժմ մի թեկնածուի է տեսնում, ով ԱՄՆ-ի համար միանգամայն այլ դեր է պատկերացնում միջազգային ասպարեզում, ով մերժում է դաշինքի հասկացությունը և հատկապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև դաշինքի գաղափարը: Ով մերժում է Ամերիկայի ստեղծած ազատամիտ առևտրի համակարգը, ինչը թվում է ավելի մեծ համակրանքի էր արժանանում ԱՄՆ-ի պատմական հակառակորդ երկրների կողմից, ինչպես օրինակ Ռուսաստանի քան Եվրոպայի կողմից»:
Life Noggin YouTube-ալիքը ներկայացրել է տեսանյութ, որտեղ բացատրվում է, թե ինչ տեղի կունենա մոլորակի հետ, եթե Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ միջուկային պատերազմ սկսվի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում մի շարք հանձնարարականներ տվեց նախարարներին:
Ապրիլյան դեպքերից տուժած զինծառայողներին աջակցելու նպատակով հավաքագրվել են զգալի ծավալով դրամական միջոցներ` Հայաստանի և սփյուռքի հասարակության տարբեր շերտերից ստացված դրամաշնորհների և նվիրաբերությունների հաշվին:
Դիլիջանի ուսումնական կենտրոնը կփոխանցվի ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը: Այս մասին կառավարության որոշման նախագիծն այսօր գործադիրի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Դոնալդ Թրամփի հաղթանակն անսպասելի բոնուս դարձավ Կրեմլի համար, որն օգտվեց Միացյալ Նահանգների երկարատև և տանջալից նախընտրական քարոզարշավից, որպեսզի ապացուցի ապատեղեկատվության ավերիչ գործողությունների իր թափը և կասկածի ստվեր գցի ողջ արևմտյան ժողովրդավարական գործընթացի վրա, գրում է հոդվածագիր Նիլ Մակֆարկուարը The New York Times-ում։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, թե Ռուսաստանն ունի ավելի կարևոր խնդիրներ, քան հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտնում է TASS-ը։
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի ասուլիսը.:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կայքում հրապարակվել է կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու անդրադարձը ԱՄՆ նախագահական ընտրություններին, որտեղ հաղթանակել էր հանրապետական Դոնալդ Թրամփը։
ՀՀ դատախազության կողմից կատարված ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից անշարժ գույքի գրանցման գործընթացում թույլ են տրվել իրավախախտումներ:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ տասնյակից ավելի հարցեր դուրս հանեց օրակարգից:
ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը, անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին, հայտարարել է, թե եթե լրջորեն գնահատենք ամերիկյան ընտրությունները, ապա դրանք ունեն հեռուն գնացող հետևանքներ։
Խոստովանում եմ, որ սխալվել եմ կանխատեսումներում՝ մինչև վերջ չէի հավատում Թրամփի հաղթանակին։ Ոչ թե այն պատճառով, որ նա թույլ է, այլ այն բանի, որ նա դեմ էր գնում համակարգին։ Դա է ընտրությունների սենսացիան։
Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
«Յուրաքանչյուր գործ սկսելը շատ դժվար է, ինձ համար ևս դժվար է եղել»,- ասում է օրերս Գնդեվազ գյուղում բացված «VHM garb» կարի արտադրամասի ղեկավար, գյուղի բնակիչ Վահան Մկրտչյանը։
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին, հայտարարել է, որ ռուս-ամերիկյան ներկայիս հարաբերությունները չի կարելի անվանել բարեկամական։
Շիրակի մարզում գրիպի բռնկում չկա, սակայն տարածված են սուր շնչառական վիրուսները:
Գործակալության տեղեկատվությամբ՝ ռազական ինքնաթիռներից մեկի օդաչուն վայրէջք է կատարել ռազմածովային բազայի տարածքում, մյուսին հաջողվել է դուրս նետվել ինքնաթիռից: Որոնողափրկարարական ծառայության խումբը նրան հայտնաբերել է աղետի ազդանշանն ստանալուց մեկ ժամ անց:
«Կարնեգի» մոսկովյան կենտրոնի «Տնտեսական քաղաքականություն» ծրագրի տնօրեն Անդրեյ Մովչանը, անդրադառնալով նախօրեին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին և հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին, ասում է, թե համաշխարհային շուկաները կարծում են, թե Թրամփի հաղթանակը Հիլարի Քլինթոնից շատ քիչ բանով է տարբերվում և բացարձակ չեն արձագանքում Թրամփի հաղթանակին։