Կառավարությունը հաստատել է ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտի ենթարկելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ՀՀ կառավարության, խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության հավասար ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը:
Հանրապետական Դոնալդ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի հիմքում դրել էր «Վերադարձնենք Ամերիկային իր փառքը» խոստումը։ Ինչպիսի՞ն կլինեն հետևանքները ողջ աշխարհի համար, հարց է տալիս Le Monde-ի լրագրող Սիլվիա Կաուֆմանը։
«Ինչպիսի ծրագրեր պետք է իրականացնեն, ինչ բեռ իրենք պետք է վերցնեն և կախված նրանից, թե ինչքան են պատրաստ բեռ կամ նախաձեռնություն վերցնել՝ դրանով էլ պայմանավորված կլինի հանրապետական բյուջեի վերաբերմունքը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր համայնքապետ, յուրաքանչյուր ռեգիոնալ կառավարման ներկայացուցիչ պետք է մի բան գիտակցի՝ մենք կանգնելու ենք այն մարդու կողքին, ով առաջին հերթին իր վրա բեռ է վերցնում, նախաձեռնող է, այլ ոչ թե անընդհատ պահանջող և որևէ քայլ չանող:
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծին, որով նախատեսվում է մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված սպաների ընտանիքներին միանվագ տրամադրել 10 մլն դրամ և ամսական 300 հազար դրամ:
Ադրբեջանում առաջարկել են անհրաժեշտության դեպքում օգտագործել ռազմական գրաքննություն, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին իր իրավահաջորդին է որոնում, հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ հղում կատարելով Նայվանա նահանգում իր աղբյուրին։
«Աշխարհի տարբեր ծայրերում այնքան տարբեր գնահատականներ կան իրարամերժ։ Անհրաժեշտ է, որ մենք տեսնենք, որ գործ ունենք մի կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, իր կայուն նախապես առկա ծրագրերով, մոտեցումներով, և այն արտաքին քաղաքականությունը, որ կորդեգրի արդեն Սպիտակ տան ղեկավարությունը, իհարկե, մենք կտեսնենք։ Համենայն դեպս, ես չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ԱՄՆ նոր նախագահի ընտրության մասին։
Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ:
Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի 45-րդ նախագահի հետ այն դեպքում, եթե նրա քաղաքականությունը արդարացնի հույսերը, հայտնում է RIA Novosti-ն։
Մոսկվայի ժամանակով ժ. 13.30-ի դրությամբ նոյեմբերի 10-ին Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ 8 չվերթ է հետաձգվել առատ տեղումների պատճառով, հայտնում է rusarminfo-ն։
«Որևէ մեկը դրա պատասխանը չունի, որովհետև Թրամփն անգամ Ամերիկայի քաղաքականության մեջ չի եղել և քաղաքականության երևույթին ընդհանրապես քաջածանոթ չէ: Իհարկե, որպես միլիարդատեր՝ լոբբիզմին ծանոթ է, որովհետև լոբբիզմով է զբաղվել նաև սեփական բիզնես հետաքրքրությունների համար: Բայց միջազգային բնագավառում, ակնհայտորեն, բոլորովին նոր է իր փորձառությունը: Դրա համար հատկապես այս տարածաշրջանը, որը շատ բարդ է, իսկ Հարավային Կովկասը նրան լիովին անծանոթ է, որևէ կռահումներ անել չի կարելի: Այստեղ շատ կարևոր է, թե ով է լինելու պետքարտուղարը»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Իշխան Կարապետյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։
«Դիզվառելիքի և պարարտանյութերի սուբսիդավորումն աննպատակ է, օգուտ չի տալիս գյուղատնտեսության զարգացմանը»,- այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ հավելելով, որ այդ ծրագիրը գյուղատնտեսությունը պահում է այն մակարդակի վրա, որը կա։
Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
«Պարոն Սարգսյան, մենք Ձեզ հետ զրուցել ենք արդար զորակոչի հետ կապված հարցերի մասին, ինչի մասին խոսել եմ նաև Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ՝ հարցազրույցի ընթացքում: Խնդրում եմ՝ դրան հատուկ ուշադրություն դարձնել»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը կստանա նոր սերնդի ավտոմեքենա։ Թրամփի լիմուզինը արդեն անցնում է փորձարկումներ, իսկ դրա թողարկումը կապահովի General Motors կոնցեռնը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ Ամերիկան հետամուտ կլինի Հարավային Կորեան պաշտպանելու իր պարտավորությանը Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքի դեպքում։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է սկսել Երևանում ու ՀՀ մարզերում՝ տեխզննման կեղծ կտրոնների հայտնաբերման ուղղությամբ: Քաղաքացիներին զանգահարում են ու խնդրում ներկայանալ Ոստիկանության բաժիններ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում նոր հանձնարարական տվեց Արտաքին գործերի նախարարությանը: Վարչապետի խոսքով՝ շաբաթական մեկ օր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում են, թե ինչ պայմաններ ստեղծեն, որպեսզի իրենց համար բարենպաստ պայմաններ լինեն և «թռիչք ապահովեն»:
Նոր Զելանդիայի միգրացիոն ծառայությունը գրանցել է ամերիկացի օգտատերերի կողմից իր կայքերի այցելությունների աճ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Թալիբան» շարժման զինյալները կոչ են արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին դուրս բերել ամերիկյան զորքերը Աֆղանստանից, հայտնում է Reuters-ը։
«Ռուսաստանը երկար չդանդաղեց, մինչ Դոնալդ Թրամփի համար կազմակերպեց հեռակա հանդիսավոր հանդիպում»,- գրում է Bloomberg-ը։
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մարդին նահանգի Դերիք քաղաքի վարչակազմի շենքի մոտ ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնում է թուրքական Haber 7 թերթը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։
Թե որքանո՞վ է արդար, որ նվազագույն աշխատավարձ ստացող անձից 1000 դրամ գանձվի այս հիմնադրամի համար, Ա. Ասատրյանը պատասխանեց, որ նվազագույն աշխատավարձ ստացողների մասով բեռը չի կարող ընկնել քաղաքացիների վրա։
Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործընթացները կպարզեցվեն: ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականով:
ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը, որը քարոզարշավի ժամանակ աջակցում էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, հայտարարել է, որ հեռանում է Twitter-ից։
Նյու Յորքում ոստիկանները ձերբակալել են 60 մարդու Columbus Circle-ի (Կոլումբոսի հրապարակ) և Trump Tower աշտարակի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ, հայտնում է NBC New York-ը։
«Այսօր մեր հիմնական խնդիրը պետք է լինի՝ արդեն բանակցային փաստաթղթում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից անցնել շատ ավելի գործնական, արդեն 25 տարի այս իրավունքի կիրառված լինելու փաստի քննարկմանը։ Սա հնարավոր է անել ճիշտ դիվանագիտության կիրառման դեպքում։ Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը կամ միջնորդները փորձեն շեղել քննարկումների թեման և տանեն դեպի տարածքների վերադարձ։ Սա շատ վտանգավոր ճանապարհ է լինելու»,- ասաց Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ շեշտադրումների պարտադրումը և խնդրի լուծման բանալին գտնվում են միայն և միայն Երևանում և Ստեփանակերտում, մենք ինքներս պետք է որոշենք մեր հայրենիքի սահմանները։
«Ես այս պահին որևէ կուսակցության անուն չեմ տա, միայն կասեմ հետևյալը, որ մենք ոչինչ չենք բացառում, պատրաստ ենք բոլորի հետ նստել, խոսել և ընդհանուր եզրեր գտնել։ Այստեղ սկզբունքը մեկն է՝ մենք բոլորս հասկանում ենք, որ այդ բևեռի անհրաժեշտությունը ժողովրդի հրամանականն է, պահանջն է, և միայն դրանով կարելի է իսկապես մրցունակ լինել մեր առաջ կանգնած բոլոր տեսակի ընտրական և այլ խնդիրներին և մարտահրավերներին»։