Բաժիններ՝

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է զինծառայողների սոցիալական ապահովության նոր նախագծի քննադատություններին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է «Զինծառայողների սոցիալական ապահովության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հնչող քննադատությանը:

Հովհաննիսյանը նախագիծը քննադատողներին կոչ է արել արդարության և անարդարության հարցերը քննարկելու համար այլ թեմաներ փնտրել` ընդգծելով, որ ներկայացվածը համազգային միասնականության համար հիանալի նախագիծ է:

«Այսօր կառավարության նիստում քննարկվեց Ազգ­-Բանակ Հայեցակարգի ամենակարևոր կետերից մեկը՝ «Զինծառայողների սոցիալական ապահովության մասին» նոր օրինագիծը։ Նոր առաջարկով մեր բանակի զինծառայողները մարտական գործողություններից հետո, որոշակի կարգավիճակից հետո կստանան արժանապատիվ ու աշխարհի մակարդակով բացառիկ վճարումներ։ Փորձագետները հասցրեցին հաշվել, որ դրանով մեր բանակը աշխարհի առաջատար բանակներից շատերից ավելի շատ գումար կհատկացնի իր զոհված և հաշմված զինծառայողին ու իր ընտանիքին։

Դրա համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց ովքեր կազմակերպեցին փայլուն, հայեցի ու գրագետ գնահատականներ ու քննարկումներ։ Իսկ այն մարդիկ որոնք շտապեցին քննադատել այս փայլուն նախաձեռնությունը, միայն մի բան կասեմ։ Հարգելիներս, սա այն դեպքը չի, այն տեղը չի և այն ծավալը չի, որը շահարկում եք` արդարության ու անարդարության հարցերը քննարկելիս։ Դուք դա անում եք ամեն օր ու գտնում եք հազարավոր թեմաներ, որ հիշեցնեք ձեր տեսակետները։ Խնդրում եմ գտեք այլ թեմաներ։ Սա համազգային միասնականության համար էլ հիանալի նախագիծ է»,-­ «Ֆեյսբուք»-­ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս