Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ավտոմեքենաների առևտուրը կազմել է 62 մլրդ 394,8 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 20,4 տոկոսով:
Center of International Cooperation-ի (Նյու Յորք) գիտաշխատող Ջեյմս Թրաուբը հետևյալ կերպ է սկսում Foreign Policy-ի համար գրված իր հոդվածը. «Ես ոչինչ չեմ կարող անել զգացումի հետ, որ Ամերիկան իրականացրել է ամենակործանարար սխալը իմ ողջ կյանքի ընթացքում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին:
Ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը:
ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու՝ կաշառք ստանալու կասկածանքով։
Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ուսանողները տապալել են նախապես ծրագրված դասախոսությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին: Այս մասին տեղեկացնում համալսարանի պաշտոնական կայքը:
Ժամը 11։20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են 56-ամյա Հրաչ Կոստանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 07 56 Տ համարանիշի, 30-ամյա Արարատ Գալստյանի վարած Opel Astra մակնիշի 35 DN 399 համարանիշի և 63-ամյա Սամվել Թորոսյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 83 QQ 388 համարանիշի ավտոմեքենաները։
Այն ժամանակ, երբ աշխարհի շատ երկրներում Դոնալդ Թրամփի հաղթանակը հարուցեց թերահավատություն, շոկ և անգամ բողոքի ցույցեր, Ռուսաստանից լսվում են ուրախ մեկնաբանություններ, գրում է Քրիստինա Հեբելը գերմանական Der Spiegel ամսագրում։
Նյու Յորքում տեղի ունեցավ եզրափակիչ մամուլի ասուլիսը UFC 205 մրցաշարից առաջ, որի կենտրոնական իրադարձությունը պետք է դառնա տիտղոսի համար մենամարտը Քոնոր ՄաքԳրեգորի և Էդի Ալվարեսի միջև:
Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 11-րդ տուրում Կոլումբիան ոչ-ոքի խաղաց Չիլիի հետ, Ուրուգվայը հաղթեց Էկվադորին, իսկ Արգենտինան հյուրընկալվելիս պարտվեց Բրազիլիայի հավաքականին:
Դանակահարություն գիշերային ակումբում:
«Կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների եւ խտրականության դրսևորման հաղորդումների կապակցությամբ, ինչպես նաև այդ անձանց կողմից` սեփական հայկական ինքնությունը ճանաչելու դժկամությամբ: Մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ հայկական ազգանուն ունեցող օտարերկրացիներին, անկախ նրանց քաղաքացիությունից, չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան»,- ասված է կոմիտեի դիտարկման մեջ:
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հրամայել է Պենտագոնին ոչնչացնել «Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամ» խմբավորման բոլոր առաջնորդներին, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի իր աղբյուրներին։
Երեկ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը կրկին խոսել է իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին:
Հարկեր վճարում ենք, հարկերով մենք ապահովում ենք երկրի անվտանգությունը, բայց սա անվտանգությանը չի վերաբերում, սա հետագա գործընթացին է վերաբերում: Այսինքն այն մարդիկ, որոնք անցնելու են այս ճանապարհով, չեն շարունակելու չէ՞ ծառայել, դառնալու են ՀՀ քաղաքացի, որին մենք վճարելու ենք:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին տեղն Է գրավել «Տարվա գործարար» վարկանիշում, որը կազմել է Fortune հանդեսը: Ընդամենը ցուցակում տեղ է գտել 50 մարդ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հետևել ՆԱՏՕ-ի քաղաքականությանը և խիստ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում, հայտնում է գերմանական DW-ն։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է այցելել Անկարա։ Այս մասին նա հայտարարել է՝ նոյեմբերի 10-ին ելույթ ունենալով Բունդեսթագում։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի սկանդալային հայտարարություններ անհետացել են նրա պաշտոնական կայքից։ Խոսքը մասնավորապես Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքի հրաձգությունից հետո Ամերիկա մուսուլմանների մուտքն արգելող առաջարկի և Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մտադրության մասին է։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը վետո է դրել Եվրոպայի խորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրիի այցելության վրա:
Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքում Գերմանիայի հյուպատոսության վրա «Թալիբան» շարժման զինյալների հարձակման հետևանքով վիրավորվել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպանը, հայտնում են «Պաժվակ» գործակալությունը։
Կասեցնել «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ին լիցենզիայով տրված պայթեցման աշխատանքների իրականացման գործողությունը՝ երկու ամիս ժամանակով:
Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ԱՄՆ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո սկսվել են անկարգություններ, հաղորդում է քաղաքային ոստիկանությունն իր Twitter-ում։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ օդանավակայանի հին մասնաշենքի ավտոկանգառի տարածքում զենք-զինամթերք է թողնում:
Անկարան Վաշինգտոն է ուղարկել փաստաթղթերի 85 թղթածրար, որոնք ապացուցում են FETÖ շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մեղքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին առաջին անգամ նկատել են հանրության մեջ, հայտնում է CNN հեռուստաալիքը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին իր դեմ բողոքի ցույցեր հրահրելու մեջ՝ այդ իրավիճակն անվանելով անազնիվ։
Անշուշտ, դրա մեջ կա ճշմարտության հատիկ, որովհետեւ այդ սահմանափակումները դնողներն իրականում այնքան էլ առաքինի մարդիկ չեն, խոսում են հանդուրժողականությունից, բայց պատրաստ են ոչնչացնել ոչ միայն այլադավաններին, այլեւ իրենց դոգմաներից դուրս մտածողներին:
Մահվան պատճառը չի նշվում։ Երաժշտի հետ հրաժեշտը տեղի կունենա Լոս Անջելեսում։ Քոհենը ծնվել է 1934թ. Մոնրեալում։ Ուսանողական տարիներին սկսել է զբաղվել գրականությամբ, հրապարակել է բանաստեղծությունների ժողովածուներ։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է լավ հնարավորություն լինել հակառուսական պատժամիջոցների չեղարկման համար, հայտնում է Welt պարբերականը։