Բաժիններ՝

«Դավադրություն Ամերիկայի դեմ». Foreign Policy

Center of International Cooperation-ի (Նյու Յորք) գիտաշխատող Ջեյմս Թրաուբը հետևյալ կերպ է սկսում Foreign Policy-ի համար գրված իր հոդվածը. «Ես ոչինչ չեմ կարող անել զգացումի հետ, որ Ամերիկան իրականացրել է ամենակործանարար սխալը իմ ողջ կյանքի ընթացքում։ Ժամանակ կլինի մտածել, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի խանգարենք Դոնալդ Թրամփին լուրջ վնաս հասցնել Միացյալ Նահանգներին ու աշխարհին»։

Ըստ հոդվածագրի՝ ներկայումս հետպատերազմական ազատական իրավակարգը գլխիվայր շրջված է երկրում, որը ստեղծել է, դրա համար վճարել, այն պաշտպանել ռազմական, մշակութային, գաղափարախոսական միջոցներով։ Դոնալդ Թրամփը նվաճեց նախագահությունը՝ բացահայտորեն ամերիկացիներին հանելով մեկը մյուսի դեմ՝ մուսուլմաններին, իսպանական արմատներով մարդկանց, աֆրոամերիկացիներին, լիբերալներին։

«Նա հաղթեց, որովհետև իր մրցակցին անվանեց հանցագործ ու խոստացավ նրան պատժել։ Նա հաղթեց, քանի որ ամբոխին կոչ էր անում բռնության ակտեր իրականացնել։ Դա աննախադեպ է»,- գրում է Թրաուբը։

Քաղաքագետը հիշեցնում է, որ Թրամփն այրվում է Վլադիմիր Պուտինի հետ հաշտվելու ցանկությունից։ Վերջինս պնդում է, թե ՌԴ նախագահն է Թրամփի համար կոտրել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային փոստը։

Նա գրում է, որ իշխանության ամերիկյան ինստիտուտները անհամեմատ ուժեղ են, քան Արևելյան Եվրոպայում, այդ իսկ պատճառով Թրամփը չի կարող կրկնել դատական իշխանության անկախության, մամուլի վրա հարձակումները։

Սակայն, ըստ հոդվածագրի, Թրամփը կցանկանար դա անել։ «Թրամփը երբեք չի եղել համբերատար մրցակիցների հանդեպ բիզնեսի իր կարիերայի ընթացքում։ Ինչո՞ւ նա պետք է հիմա փոխի իր հայացքները, երբ նման աջակցություն է ստացել»,- ասվում է հոդվածում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս