Բաժիններ՝

«Գյուլենի կողմնակիցները սպառնում են նաև արաբական երկրներին». Էրդողան

Անկարան Վաշինգտոն է ուղարկել փաստաթղթերի 85 թղթածրար, որոնք ապացուցում են FETÖ շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մեղքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը անձամբ է այցելել ԱՄՆ՝ քննարկելու Գյուլենի արտահանձնման հարցը։

«Երբ ԱՄՆ-ը պահանջում է արտահանձնել ահաբեկչին, ապա Թուրքիան նրան արտահանձնում է։ Ցավոք, Անկարան չի բախվում նույն վերաբերմունքին ԱՄՆ-ի կողմից։
Հակառակը, Գյուլենը գտնվում է հսկողության ներքո, իսկ ամերիկյան իշխանությունները պահանջում են դատարանի որոշումը՝ նրան արտահանձնելու համար»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Գյուլենի կողմնակիցները հաճախ այցելում են Արևմուտքի երկրներ, սակայն նրանցից ոչ ոքի չեն արտահանձնում Թուրքիային։

«Դա ճիշտ մոտեցում չէ»,- ընդգծել է Էրդողանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Գյուլենի կողմնակիցները այսօր շարունակում են իրենց գործունեությունը արաբական բազմաթիվ երկրներում։

Էրդողանի խոսքով՝ դա սխալ մոտեցում է, և վաղը այդ երկրները կարող են տուժել Գյուլենի գործողությունների հետևանքով։

Հարցին, թե արաբական որ երկրներն են օգնում Գյուլենին, Թուրքիայի նախագահն ասել է. «Օրինակ՝ Եգիպտոսը»։

Նրա խոսքով՝ Անկարան հստակ տարբերակում է դնում Եգիպտոսի իշխանությունների և եգիպտացի ժողովրդի միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս