Թուրքիայի արդարադատության նախարարը վետո է դրել ԵԽ զեկուցողի այցի վրա

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը վետո է դրել Եվրոպայի խորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրիի այցելության վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:

Բոզդաղն իր որոշումը պայմանավորել է այն հիմնավորմամբ, թե «Փիրին Թուրքիայում հանդիպումներ է անցկացնում, սակայն զեկույցը պատրաստում է ահաբեկչական խմբավորումների առաջարկներով»: Թուրքիայի արդարադատության նախարարի պահանջով Փիրին հանվել է երկիր այցելող ԵԽ պատվիրակությունից:

Տեսանյութեր

Լրահոս