«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում:
Դաշնային անվտանգության ծառայությունը ձերբակալել է հանցավոր խմբի անդամների, որոնք պատրաստվում էին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մարդաշատ վայրերում ահաբեկչություններ իրականացնել:
«Հիմարություն կլինի իմ կողմից, եթե ես դրա մասին վատ բան ասեի, որովհետև ես արդեն 10 տարի է՝ ասում եմ, որ ցանկացած աշխատող պետք է ողջ կյանքում մուծի բանակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
Հայաստանի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մեկնաբանել է ԱԱ-2018-ի որակավորման փուլի Հայաստան- Մոնտենեգրո խաղը, որում մեր թիմը կամային հաղթանակ է տարել 3:2 հաշվով:
Արցախյան քառորյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդի Հովիկ Գրիգորյանի երազանքը Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր:
Սիրիական կառավարական զորքերը նոյեմբերի 12-ի առավոտյան կրակ են բացել Հալեպի արևմտյան հատվածում գտնվող Ռաշիդին թաղմասում առկա գրոհայինների ուղղությամբ: Այնտեղ է Հալեպի արեւմտյան հատվածում ահաբեկչական խմբավորումների վերջին հենակետը:
«Զբոսաշրջության հետ կապված մենք իրականում ցանկանում ենք մեծ ծրագիր իրականացնել: Կարծում ենք՝ Հայաստանը թերագնահատված է որպես տուրիզմի երկիր: Մոտ ժամանակներս էժան ավիաընկերության ծառայությունը, Ռուսաստանի քաղաքացիներին որոշակի արտոնությունների տրամադրումը նպաստելու են ոլորտի աճին, բայց մենք պետք է նաև որակյալ ծառայություններ մատուցենք»,-
«Դիվանագիտությունն ամենակարող է՝ երկարաձգելու համար այս պատերազմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
Նոյեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-17-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ:
«Թրամփը Կոնգրեսի զույգ պալատներում՝ Ներկայացուցիչների տանը եւ Սենատում ունի հանրապետականների մեծամասնություն, սակայն պետք է հիշել, որ նրա որոշ հայացքներ հավանության չեն արժանանում հենց իր կուսակցության ներսում»։
Մոսկվայում արդեն առաջին օրը չէ, որ տիրում է նոյեմբեր ամսվա համար անսովոր եղանակ. կամ մի ամբողջ օր «սառցե» անձրև է տեղում, կամ՝ առատ ձյուն գալիս:
Նյու Յորքում մեկնարկեց նորվեգացի Մագնուս Կարլսենի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի միջև շախմատային թագի համար խաղը: Առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Կայացել է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի հերթական ընտրությունը:
Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման շրջանակներում Անգլիան ջախջախեց Շոտլանդիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Շվեդիայի թիմին:
«Ապրիլը ցույց տվեց, որ Ադրբեջանի բլից կրիգը չի իրականացվել և, ի հակառակ իր հաշվարկների, հայկական պետությունների պոտենցիալը շատ ավելի բարձր էր: Բաքվի նման գործողությունները միայն խոչընդոտում են բանակցային գործընթացի վերսկսմանը և, հատկապես, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ադրբեջանի իշխանությունների նման կանխամտածված գործելաոճը ստատուս քվոին այլընտրանք չի թողնում, որից հաճախ բողոքում են հենց իրենք: Հակառակ դեպքում նրանք հնարավորություն կտային այդ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,- մանրամասնել է Շ. Քոչարյանը:
Ժամը 11։30-ի սահմաններոմ Toyota Land Cruiser մակնիշի 10 ՕD 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բադալ Մուրադյան փողոցում՝ «Իդեալ Վալան Պրոֆ» շինության դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Մի քանի օր առաջ Վրաստանով Բաքու ժամանած երրորդ հայը՝ Սյուզան Ջաղինյանը, ով, համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների, մասնակցել է «Հայ-ադրբեջանական հակամարտություն. կարգավորման հիմնական արգելքները և հեռանկարները. հայացք դեպի Հայաստան և Ադրբեջան» թեմայով կոնֆերանսին, Հաքքին.ազ կայքին ասել է, որ իր հայրը կարճ ժամանակով՝ վեց ամիս, զբաղեցրել է Հայաստանի կրթության նախարարի պաշտոնը:
Razm.info. Նոյեմբերի 12֊ին Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայողի, տարբեր տեսակի զինտեխնիկայի ներգրավմամբ մեկնարկել է զորքերի և զենքերի կառավարման ստուգողական զորավարժություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար:
Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասում է. «Հայ Դատի հանձնախումբը շնորհավորել է նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփին: Մենք ակնկալում ենք աշխատել նոր վարչակազմի հետ մեզ հուզող խնդիրների շուրջ, որոնցից է Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղն այսօր Հայաստանում վայելում է նույն համբավը: Ես ձեզ շնորհակալ եմ նրա համար, որ դուք ձեր խաղով և ձեր օրինակով տարածում եք գիտելիք ու հետարքրքություն մարդկության ձեռքբերումների նկատմամբ: Ես համոզված եմ, որ ցանկացած երկրի ամենամեծ ու կարևոր ռեսուրս հանդիսանում է մարդը. հենց մարդը, ով ուսումնասիրում է ու արարում, երազում է ու ստեղծագործում, պայքարում է և դարձնում այս աշխարհն ավելի լավը:
«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից մոտավորապես չորս ամիս անց վարչախմբի պատժիչ մարմինները «հետախուզական» անտրամաբանական և ջղաձիգ գործողություններ են իրականացնում։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ Արթուր Յուրիկի Հարությունյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:
Չեռնոգորիայի ազգային հավաքականի` 2:3 հաշվով պարտությունը Հայաստանի ընտրանուց այդ երկրի մամուլն անվանել է շոկային: Reprezentacija.me-ն, ներկայացնելով Երևանում կայացած հանդիպման տեսությունը, այն վերնագրել է հետևյալ կերպ. «Մեր թիմի շոկային պարտությունը Երևանում»:
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ։
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածուների ցուցակում ներառել է սենատոր Քելլի Այոթին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Washington Post-ը։
Նոյեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե – Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Ադրբեջանի Նեֆտճալայի շրջանում նոյեմբերի 12-ին երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Այրվել է բենզալցակայանում կայանված «ԶԻԼ» մակնիշի 377LL64 (վարորդ Հ. Թ., ծնվ.1960թ.) պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայի 2 հաշվիչ՝ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ (տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ, հագուստ):
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցնում է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտարարել է հաղթանակից հետո իր առաջին` The Wall Street Journal-ին տված հարցազրույցում: