Բաժիններ՝

Մահացել է լեգենդար կոմպոզիտոր, երգիչ Լեոնարդ Քոհենը

Կանադացի երգիչ, պոետ և կոմպոզիտոր Լեոնարդ Քոհենը մահացել է 82 տարեկանում, ասվում է նրա Facebook-յան էջում։

Մահվան պատճառը չի նշվում։ Երաժշտի հետ հրաժեշտը տեղի կունենա Լոս Անջելեսում։
Քոհենը ծնվել է 1934թ. Մոնրեալում։ Ուսանողական տարիներին սկսել է զբաղվել գրականությամբ, հրապարակել է բանաստեղծությունների ժողովածուներ։

1960-ականներից սկսվել է Քոհենի երաժշտական կարիերան։ Նրա առաջին ալբոմը լույս է տեսել 1967թ.։

Անցած ամիս նա թողարկեց իր 14-րդ You Want It Darker ալբոմը։ Նրա ամենահայտնի երգերից են Suzanne-ը, Hallelujah-ն, I’m Your Man-ը, որոնք դարձան հիթեր։

_92390730__92390337_mediaitem92390336

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս