Մարկ Ցուկերբերգը՝ «Տարվա գործարար». Fortune

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին տեղն Է գրավել «Տարվա գործարար» վարկանիշում, որը կազմել է Fortune հանդեսը: Ընդամենը ցուցակում տեղ է գտել 50 մարդ:

«Մարկ Ցուկերբերգն ընդամենը 32 տարեկան է, բայց նա արդեն ստեղծել է 375 մլրդ դոլար արժողությամբ, 22 մլրդ դոլար շահույթով եւ շուրջ 1,8 մլրդ օգտատերեր ունեցող ազդեցիկ ընկերություն: Նրա սրընթաց աճը ինչ-որ բան ասում է այն աշխարհի մասին, որում մենք ապրում ենք»,- գրում է Fortune-ը:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (նա նաեւ երկրորդ տեղում է Bloomberg-ի վարկածով ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում): Երրորդ տեղում Ulta Beauty կոսմետիկայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Մերի Դիլոնն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930