Բաժիններ՝

Հարձակում Աֆղանստանում Գերմանիայի հյուպատոսության վրա, դեսպանը վիրավորվել է

Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքում Գերմանիայի հյուպատոսության վրա «Թալիբան» շարժման զինյալների հարձակման հետևանքով վիրավորվել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպանը, հայտնում են «Պաժվակ» գործակալությունը։

Պայթուցիկներով լի ավտոմեքենայի ղեկին գտնվող մահապարտ ահաբեկիչը այս գիշեր բախվել է Mazar Hotel հյուրանոցի պատին, որը գերմանացի դիվանագետներն օգտագործում էին որպես հյուպատոսություն։

Երկրորդ հզոր պայթյունը որոտացել է արդեն շինության ներսում։ Դրանից հետո սկսվել է հրաձգություն։

Թալիբների ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումը Քունդուզ նահանգում ամերիկյան ավիացիայի գործողությունների պատասխանն է, որտեղ նոյեմբերի 3-ին ռմբակոծման հետևանքով սպանվել էր ավելի քան 30 խաղաղ բնակիչ։
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով սպանվել է 4 մարդ, մոտ 120-ը վիրավորվել է։

https://www.youtube.com/watch?v=jezv6x8smC8

https://www.youtube.com/watch?v=IL68y_bxfMs

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930