Բաժիններ՝

Բունդեսթագը երկարաձգել է Ինջիրլիքում գերմանական առաքելության ժամկետը

Գերմանիայի Բունդեսթագը երկարաձգել է Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական առաքելության ժամկետը: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գերմանիայի կոալիցիոն ուժերի` CDU /CSU (Քրիստոնյա դեմոկրատական, քրիստոնյա-սոցիալական միություններ) և Սոցիալ դեմոկրատական կուսակցության (SPD) կողմ ձայներով Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական ներկայությունը կպահպանվի մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:

Բացի այդ, որոշում է կայացվել ՆԱՏՕ-ի պահանջի համաձայն Ինջիրլիք ուղարկել AWACS տեսակի ռազմական ինքնաթիռները:

Ներկայում Ինջիրլիքում են գտնվում 250 գերմանացի զինվոր, 6 «Տորնադո» տեսակի հետախուզական ինքնաթիռ և մեկ լցավորող ինքնաթիռ: Գերմանական կողմն իր ներկայությունն Ինջիրլիքում օգտագործում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններին մասնակցելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930