Բաժիններ՝

Թիվ 39 երթուղին վթարի է ենթարկվել Երևանում. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են 56-ամյա Հրաչ Կոստանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 07 56 Տ համարանիշի, 30-ամյա Արարատ Գալստյանի վարած Opel Astra մակնիշի 35 DN 399 համարանիշի և 63-ամյա Սամվել Թորոսյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 83 QQ 388 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչներ Վարազդատ Բաբայանն ու Հովհաննես Սարգսյանը։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Газель-ը սպասարկում է թիվ 39 երթուղին և ուղղություն է վերցնում Չարբախից մինչև Ռայկոմ։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս