Բաժիններ՝

Շտայնմայերը կայցելի Թուրքիա

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է այցելել Անկարա։ Այս մասին նա հայտարարել է՝ նոյեմբերի 10-ին ելույթ ունենալով Բունդեսթագում։

Բունդեսթագի բոլոր քաղաքական կուսակցությունների պատգամավորները խստորեն քննադատել են Թուրքիային ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների համար, հայտնում է գերմանական DW-ն։

Շտայնմայերը հասկացրել է, որ Գերմանիայի կառավարությունը համաձայն չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականության հետ։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «բևեռացումն ու անսահման հակադրությունը դեռևս երբեք չեն հանգեցրել ոչ մի լավ բանի»։

Նրա խոսքով՝ Թուրքիան այսօր ճամփաբաժանի վրա է գտնվում՝ որոշելու, թե արդյոք կզարգանա՞ ժողովրդավարության ուղղությամբ, թե՞ ոչ։

Միաժամանակ, նա կոչ է արել չակնկալել «հեշտ որոշումներ»։
Ձախ կուսակցության և «Կանաչների» պատգամավորները կոչ են արել ձեռնարկել ավելի վճռական քայլեր Թուրքիայի դեմ՝ կապված այդ երկրում ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930