Բաժիններ՝

Թրամփը ԶԼՄ-ներին մեղադրել է բողոքի ցույցեր հրահրելու մեջ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին իր դեմ բողոքի ցույցեր հրահրելու մեջ՝ այդ իրավիճակն անվանելով անազնիվ։

Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր Twitter-ում։
«Հենց նոր տեղի ունեցան շատ բաց և հաջող նախագահական ընտրություններ։ Իսկ հիմա պրոֆեսիոնալ ցուցարարները ԶԼՄ-ների թելադրանքով բողոքում են։ Շատ անարդար է»,- գրել է Թրամփը։

i17pimgpsh_thumbnail_win_distr

Թրամփը մեկ այլ գրառման մեջ հաղորդել է իր տպավորությունները, որ ստացել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի և Միշել Օբամայի հետ հանդիպումից։ Միլիարդատիրոջ խոսքով՝ իր կինը՝ Մելանիան, շատ է հավանել ԱՄՆ առաջին տիկնոջը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս