Բաժիններ՝

Քլինթոնն ընտրություններից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին առաջին անգամ նկատել են հանրության մեջ, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Նյու Յորք նահանգի բնակիչներից մեկը պատահաբար նկատել է Քլինթոնին անտառում զբոսնելիս։

«Նախ՝ ես ճանաչեցի նրա ամուսնուն՝ Բիլ Քլինթոնին, իսկ հետո հասկացա, որ նրա հետ Հիլարին է»,- պատմել է կինը հեռուստաալիքի հետ զրույցում։
Եթերում ցուցադրվել է նրա լուսանկարը Քլինթոնի հետ։ «Նա գրկեց ինձ, նա շատ ուրախ էր»,- պատմել է կինը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնը պարտվեց հանրապետական Դոնալդ Թրամփին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս