Ուլյուկաևը պատժամիջոցների չեղարկում է ակնկալում Թրամփի հաղթանակից հետո

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է լավ հնարավորություն լինել հակառուսական պատժամիջոցների չեղարկման համար, հայտնում է Welt պարբերականը։

«Կարող եմ ընդամենն ասել, որ բացվում է հնարավորությունների պատուհան, և մենք դրանից կօգտվենք»,- ասել է Ուլյուկաևը։

Սակայն, նա ընդգծել է, որ հարկավոր չէ ընկնել էյֆորիայի մեջ։ Ուլյուկաևը ընդգծել է, որ 8 տարի առաջ, երբ ԱՄՆ-ում նախագահ դարձավ Բարաք Օբաման, Մոսկվան «մեծ հույսեր» ուներ։ Նա հավելել է, որ արդյունքը հետո «միանգամայն այլ էր»։

Ռուս նախարարը նշել է, որ «կա հնարավորություն», որ Դոնալդ Թրամփը «ազատ է» այն պարտավորություններից, որոնք ստանձնել էր Հիլարի Քլինթոնը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930