Բաժիններ՝

Օբաման հրամայել է ոչնչացնել նախկին «Ան-Նուսրայի» առաջնորդներին. The Washington Post

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հրամայել է Պենտագոնին ոչնչացնել «Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամ» խմբավորման բոլոր առաջնորդներին, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի իր աղբյուրներին։

Խմբավորումը ավելի վաղ հայտնի էր «Ան-Նուսրա ճակատ» անվանմամբ և համարվում է Սիրիայում «Ալ-Քաիդայի» թևը։

Մինչ օրս Օբամայի վարչակազմն ուշադրություն չէր դարձնում խմբավորման առաջնորդների վրա, սակայն ներկայումս Սպիտակ տանը մտավախություն ունեն, որ ջիհադիստները մտադիր են այն տարածքները, որը վերահսկում են Սիրիայում, վերածել ահաբեկչությունների կազմակերպման նոր բազայի՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում ահաբեկչություններ իրականացնելու համար, գրում է պարբերականը։

Բացի այդ՝ ամերիկյան իշխանությունները կասկածում են, որ խմբավորումն իսկապես խզել է կապերն «Ալ-Քաիդայի հետ», ինչպես ավելի վաղ հայտարարել էր։

Այդ քայլն ընդգծում է Օբամայի վարչակազմի ձգտումը՝ առաջնային դարձնել ահաբեկչության դեմ պայքարը, այլ ոչ թե պայքարը Բաշար Ասադի ռեժիմի դեմ։
Սպասվում է, որ խմբավորման առաջնորդների վրա հարձակումները կիրականացվեն անօդաչու սարքերի օգնությամբ։
Թրամփն ավելի վաղ ավելի վճռական պայքար էր խոստացել իրականացնել ահաբեկչության դեմ, գրում է The Washington Post-ը։
«Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամ» խմբավորումը Սիրիայում կռվում է կառավարական ուժերի դեմ՝ ժամանակ առ ժամանակ միավորվելով տարբեր ապստամբ խմբավորումների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս