Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջիկա համագումարին մասնակցելու հրավեր է ուղարկվել Հայաստանի մեկ տասնյակից ավել կուսակցությունների:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների հատուցման վերաբերյալ իշխանություններն ու խորհրդարանական քաղաքական ուժերի մեծ մասն ունեն նույն մոտեցումը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է Ազատության նախագահական մեդալի 21 դափնեկիրների անունները: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան կայքը:
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոր լիցքեր կհաղորդի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Թուրքիայի զինված ուժերում գյուլենականներին բացահայտելուն ուղղված հետախուզական գործողությունները շարունակվում են:
Պիռլոն հանդես է գալիս «Նյու Յորք Սիթիի» կազմում 2015 թվականից: «Քաղաքայիների» կազմում Պիռլոն անցկացրել է 45 հանդիպում, դարձել է մեկ գոլի հեղինակ: 37-ամյա կիսապաշտպանի դեբյուտը Սերիա Ա-ում տեղի է ունեցել 1996 թվականին:
Թուրքիայում գործող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին սպառնում է 5 տարվա ազատազրկում:
«Ես չեմ սպասում բեկում, քանի որ կարծում եմ, որ ՌԴ իշխանություններն ունակ են երկակի խաղ խաղալ, կցանկանան Ադրբեջանից ստանալ ավելի մեծ հավաստիացումներ, քան հիմա ունեն այն մասին, որ Ադրբեջանը ռուսական ուղեծրում է»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ հանդիպել ս. թ. ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ:
Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցմանն ուղղված միջոցները յուրացնելու մեղադրանք է առաջադրվել:
Քաղաքական լարվածությունը շարունակվում է այն ժամանակ, երբ Թրամփը ձևավորում է իր վարչակազմը: Հայտնի է արդեն, որ հանրապետական կուսակցության նախագահ Ռայնս Փրիբուսը նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ Ստեֆան Բանոնը, ով հայտնի է որպես ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող լրագրող՝ գլխավոր քաղաքական խորհրդական:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ակնկալում է ԵՄ-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի շուտափույթ ստորագրումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշպտան Կարլես Պույոլը խոսելով ժամանակակից ֆուտբոլի մասին, նշել է, որ առաջիկա տարիներին չեն լինի այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Հետազոտություն, գիտություն և նորարարություն» խորագրի ներքո Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսությանը։
Ոչ ոք չի սիրում հիվանդանալ: Ավելին, կոկորդատապը, որն առավել հայտնի է՝ որպես անգինա, տհաճ հիվանդություն է, որից երբեմն դժվար է ազատվել: Այդ իսկ պատճառով, հենց զգաք, որ կոկորդը սկսում է ցավել, փորձեք fithacker-ի առաջարկած դեղամիջոցը և արդեն 4 ժամ անց ամբողջովին կազատվեք կոկորդատապից:
Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է:
Այս նկարը պատկանում է 25 համանուն գործերից բաղկացած ամբողջ շարքին: Կտավի գնահատման արժեքը կազմել է շուրջ 40 միլիոն դոլար: Մոնեի նկարների համար նախորդ ռեկորդը հասել է 80,4 միլիոն դոլարի: Վաճառված մյուս թանկարժեք լոտը դարձել է Վասիլի Կանդինսկու (1866 –1944 ) «Կոշտ-ճկուն» (Rigide et courbe, 1935) գործը, որը վերջին անգամ աճուրդի է հանվել ավելի քան 50 տարի առաջ: Այն վաճառվել է 23,3 միլիոն դոլարով՝ նույնպես ռեկորդ սահմանելով ռուս վարպետի նկարների համար:
«Հայաստանի նորագույն պատմության մեջ և՛ «Դրոյի», և՛ «Հոկտեմբերի 27»-ի և՛ «Սասնա ծռեր» խմբերի անդամները նույնպես հայեր էին, բայց զինված պայքարի նպատակն արդեն Հայաստանի ներքին խնդիրների լուծումն էր, իսկ թիրախները` սեփական երկիրը և այդ երկրի քաղաքացիները»։
«Ասում են՝ այնպիսի բաներ մի ասեք, որ Ադրբեջանը լսի… ուրեմն՝ մեզ մի խայտառակեք ու ասեք՝ զինվորի առողջության խնդիրը լուծելու համար ես Հայաստան երկրից հավաքում եմ ամիսը 1 մլն դոլար. սա է ծիծաղելին, նվաստացուցիչը: Դա ներկայացնում են այսպես՝ դուք ո՞նց եք համարձակվում զինվորի առողջության, կյանքի համար այդ հազար դրամը սակարկել: Սա անարժանապատիվ կեցվածք է. ԱԺ դահլիճում, որտեղ քվեարկություն է եղել, 60 հոգի պաշտոնապես միլիոնատեր է, 5 միլիարդատեր կա երկրում, բա բյուջեի դատարկությունն այդ մարդկանց չի՞ վերաբերում»:
2016 թ.-ի ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում պատերազմական գործողությունները եւ նրանց հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքները հանդիսացան հանրային լայն եւ թեժ քննարկումների թեմա: ԶԼՄ-ներով հրապարակվեցին տարբեր նյութեր, հոդվածներ եւ տեսանյութեր այդ պատերազմական գործողությունների վերաբերյալ, սակայն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ ամբողջական եւ ամփոփ տեղեկատվություն մինչ այժմ հրապարակված չէ:
«Ադրբեջանական կողմը պնդել է, որ զինված միջադեպերի հետաքննության որևէ անհրաժեշտություն չկա, քանի որ այդ պահին հակամարտության գոտում իրավիճակը մնում էր կայուն: Արդյունքում, մեխանիզմների թեման չի արտացոլվել այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ: Միաժամանակ, մեր կարծիքով, մեխանիզմի հարցը մնում է ակտուալ»,- ընդգծել է Մարիա Զախարովան:
«Կամավոր՝ չի նշանակում, որ ինքս եմ որոշում փող տալ, այլ նշանակում է, որ ես դառնում եմ այս երկրի տերը, ես որոշում եմ, որ այս խնդիրը ես կվերցնեմ ինձ վրա, որովհետև կարևոր է, վերաբերում է բոլորիս, կարող է յուրաքանչյուրիս դռանը չոքել: Բոլորս խոսում ենք վստահության պակասի մասին, ասում, որ մեր երկրում պակասում է վստահությունը, հասարակությունը չի հավատում ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը. այս նախագծով պարզվում է մի շատ կարևոր բան՝ իշխանությունը չի վստահում հասարակությանը: Այ, ինչպես ենք մենք գլոբալ անվստահության պայմաններում ստեղծում երկիր: Կարծում եմ՝ դրա համար է դրվել պարտադիր վճարումը»:
«Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը և բոլոր բնագավառներում ամուր գործընկերային կապերի զարգացումը: Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել մեր հարաբերությունների օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը», – ողջունելով հյուրերին՝ նշել է վարչապետը:
«Մենք շուտով կհրապարակենք հիմնական քսան ցանկալի արդյունքները, որոնց կցանկանայինք հասնել՝ 2020 թվականին ընդառաջ։ Սա ցույց է տալիս, որ մենք գագաթաժողովից գագաթաժողով չենք աշխատում, այնպես ենք աշխատում, որպեսզի նպատակներ ու խնդիրներ ունենանք, որոնք հեռու են սահմանված, ցույց տալու համար, որ սա շարունակական գործընթաց է»,- ասաց Հահնը։
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը ազատվել է նշված պաշտոնից՝ նշանակվելով ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ:
«Հետաքրքիր է՝ մեր անվտանգության կարիքների մեջ դուք ունե՞ք վիճակագրություն, թե մեր ռազմաարդյունաբերական համալիրը մեր ռազմական կարիքների քանի՞ տոկոսն է ապահովում, և ի՞նչ դինամիկա ինքն ունի ընդհանրապես վերջին տարիների ընթացքում կամ մեր պատմության ընթացքում ընդհանրապես»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում դիմելով Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին՝ հարցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Տարվա լավագույն պատմություն» անվանակարգում կպայքարեն Oxenfree-ն, Mafia III-ը, Firewatch-ը, Inside-ը եւ Uncharted 4-ը: «Ակնառու դերասանական խաղի համար» դերասանական անվանակարգում միանգամից երեք անվանակարգ է վերցրել Uncharted 4-ը: Այս կատեգորիայում ժյուրին եւս երկու անվանակարգ շնորհել է Firewatch խաղին, մինչդեռ թոփ առաջատարների ցուցակը եզրափակում է խաղային հնչյունավորման ինդուստրիայում նորեկ Ալեքս Էռնանդեզը (Լինկոլն Քլեյ Mafia III- ում):
Գործակալ Մինո Ռայոլան ենթադրում է, որ «Միլանի» սեփականատերերի փոփոխությունը կազդի իր հաճախորդ Ջանլուիջի Դոնարումայի հեռանկարի վրա:
Անահիտ Բախշյանն էլ նկատեց, որ «Լույս» հիմնադրամի տնօրենն օրինավոր մարդ է և իր պարտականությունները լավ է կատարում: Իսկ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ, եթե ֆիզիկական անձի վստահության հարցն է, ուրեմն իրենց առաջարկը ճիշտ է՝ թող հասարակության կողմից ներգրավվի 3 վստահված և օրինավոր մարդ. «Չեք վստահում, ուրեմն կա փայլուն առաջարկ՝ եկեք, մասնակցություն ունեցեք կառավարման մեջ, որպեսզի վստահեք մեկդ մյուսին»: