Հայտարարվել են խաղային «Օսկարի» անվանակարգորդները
The Game Awards ամենամյա խաղային մրցանակը հայտարարել է 2016 թվականի լավագույն խաղի կոչման անվանակարգորդներին: Ցուցակում տեղ են գտել այն խաղերը, որոնք վաճառքի են հանվել 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 24-ը:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Uncharted 4: A Thief’s End-ը, DOOM-ը, Inside ինդի-պլատֆորմերը, Overwatch-ը եւ Titanfall 2-ը:
«Տարվա լավագույն պատմություն» անվանակարգում կպայքարեն Oxenfree-ն, Mafia III-ը, Firewatch-ը, Inside-ը եւ Uncharted 4-ը: «Ակնառու դերասանական խաղի համար» դերասանական անվանակարգում միանգամից երեք անվանակարգ է վերցրել Uncharted 4-ը: Այս կատեգորիայում ժյուրին եւս երկու անվանակարգ շնորհել է Firewatch խաղին, մինչդեռ թոփ առաջատարների ցուցակը եզրափակում է խաղային հնչյունավորման ինդուստրիայում նորեկ Ալեքս Էռնանդեզը (Լինկոլն Քլեյ Mafia III- ում):
Մրցանակը կհանձնվի 24 անվանակարգերում, իսկ հաղթողները կորոշվեն ընդհանուր ինտերնետ-քվեարկությամբ: Անվանակարգերի թվով առաջատարներ են դարձել Uncharted 4: Thief’s End-ը եւ Inside-ը: Պարգեւատրման արարողությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Լոս Անջելեսի Microsoft Theater-ում: