Այսօր՝ նոյեմբերի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի 64 շենքի հարևանությամբ գտնվող եռաֆազ էլեկտրաենթակայանում աշխատակից է հոսանքահարվել և մահացել է։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Գալուստ Սահակյանին խորհուրդ տվեց հետաձգել բյուջեի նախագծի քննարկումը, ինչին նա այսպես պատասխանեց. «Պարոն Սահակյանը գիտի ինչն է հետաձգում, երբ է հետաձգում և ինչի համար է հետաձգում»:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ պատճառը ձյան առատ տեղումները և ձնահոսքի վտանգն են։
Նոյեմբերի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 20-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն:
ՆԱՏՕ-ի շաբաթը կարևոր գործիք է, որի շրջանակում բարձրացվում են Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում կայացած ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրին նվիրված աշխատաժողովին նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Բրազիլիայում ցուցարարները ներխուժել են երկրի Կոնգրեսի ստորին պալատ։
Վերազինված Արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմը վստահեցնում է՝ Հայաստանում արդեն հնարավոր է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում, որի համար մարդիկ մեկնում էին Գերմանիա, Իսրայել և վճարում մի քանի անգամ թանկ, քան այստեղ է նախատեսվում: Հիշեցնենք, որ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն այս առիթով ասել էր. «Եվրոպական երկրներում այդ վիրահատություններն արժեն 150-200 հազար դոլար, Հայաստանում դրանք կարժենան 40-50 հազար դոլար»:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նույնպես պատրաստվում է անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Սակայն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դեռևս չի որոշել, թե երբ կներկայացնի դիմումը:
Կանադացի երգիչ, պոետ և կոմպոզիտոր Լեոնարդ Քոհենը խաղաղ մահացել է քնի մեջ այն բանից հետո, երբ գիշերվա կեսին ընկել է Լոս Անջելեսի իր տանը, հայտնել է երաժշտի մենեջեր Ռոբերտ Բ. Կորին։
«Դուք ասացիք՝ հարկային եկամուտներն ավելանալու են 0.3 տոկոսով, արդյոք սա չի՞ հակասում ձեր կառավարության աղմկոտ, ռեֆորմատոր մուտքին, որ գալու եք ու լուրջ ռեֆորմներ անեք՝ ստվերի, կոռուպցիայի դաշտում»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ՝ դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Մեսսիի շուրջ պտտվող խոսակցությունների մասին:
Մի քանի թուրք զինծառայողներ, որոնք ծառայություն են անցնում Գերմանիայի Ռամշտայն քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայում, քաղաքական ապաստան ստանալու հայտ են ներկայացնել։
«Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդը և, ձևանալով Օլիմպիական Խարտիայի «մեծագույն» մասնագետ, բերեց խնդրո առարկայի հետ բացարձակապես ընդհանրություն չունեցող օրինակ` մեկ անգամ ևս ապացուցելով, որ, միգուցե, ավելի լավ է զբաղվի իր առաջին մասնագիտությամբ, ո՞վ գիտի՝ հնարավոր է և հաջողությամբ»:
Մրցանակն ստանալու համար երաժիշտը պետք է սկսած դեկտեմբերի 10-ից կես տարվա ընթացքում ժամանի Ստոկհոլմ եւ դասախոսություն կարդա. դա ակադեմիայի միակ պայմանն է:
Բրիտանական Mirror պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակին «Մանչեստեր Յունայթեդ»-ում:
Թուրքիայի Մուշ նահանգի Բուլանըք գավառում պայթուցիկով բեռնավորված մեքենա է պայթել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցը:
«Մենք բոլորս ի վերջո հայ ենք, և, եթե հայը հայի նկատմամբ նման հաշվեհարդար է ուզում տեսնել, ես անպայման էդտեղ միտում տեսնում եմ: Եթե օդից վերցնես 110 մլն դրամ տուգանես, ես դրանից էն կողմ չեմ պատկերացնում: Ես խոսքեր չեմ գտնում ասելու»,- ասաց Հ.Հակոբյանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ճիշտ է համարել Երևանի որոշումը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)։
Մխիթարյանը, ով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է ընդամենը 107 րոպե, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին տված հարցազրույցում նշել էր, որ անելու է ամեն բան մարզչի վստահությունը վերականգնելու և հիմնական կազմում տեղ գտնելու համար:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվելու կառավարության ծրագրի դրույթների շուրջ՝ նախարարություն-միություն համատեղ աշխատանքի, մեխանիզմների առնչությամբ, որի նպատակն է՝ ներդրումային դաշտը բարելավվել, գործարարների մասնակցությունն ակտիվացնել պետական-կառավարչական գործառույթների իրականացման մեջ, որպեսզի կարողանանք շատ կարճ ժամանակահատվածում նպաստել տնտեսական ակտիվացմանը, որը գերխնդիր է։
«Այստեղ փորփրել, ընկնել սենսացիաների հետևից, թե գողացած գումարը… էդ գողացած գումարը թողնենք մի կողմ, զոհված ազատամարտիկը՝ զոհված ազատամարտիկ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գ.Մարգարյանը:
Ամառային տրանսֆերային պատուհանից հետո մի շարք ֆուտբոլիստներ տեղափոխվեցին ավելի բարձրակարգ ակումբներ, բայց չկարողացան հարմարվել այնտեղ: Դրա հետևանքով այս ֆուտբոլիստները դադարեցին ցուցադրել այն ֆուտբոլը, որին երկրպագուները սովոր են: Այս ֆուտբոլիստներին է անդրադարձել հեղինակավոր whoscored.com պարբերականը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ հոկտեմբերի սկզբին ձևավորված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը կհաղթահարի տնտեսության ղեկավարման արդյունավետության բարձրացման և ՀՆԱ-ի աճի տեմպերի արագացման խնդիրը։
«Մենք այսօր ևս ականատես ենք հումքային ապրանքների գների դեպի վերևի ճշգրտմանը, բայց ամեն դեպքում 2017 թվականին մետաղի միջազգային գները, ակնկալվում է, որ մինչև 3-4 տոկոս աճ կլինի, ու դրանից ածանցված՝ մենք կունենանք ավելի բարենպաստ արտաքին միջավայր։ Ներքին տնտեսության զարգացումների տեսակետից պետք է հաշվի առնենք, որ երկու տարի մենք ունեցել ենք արտածին շոկեր, դրանցից ածանցված մենք ստիպված ենք եղել հարկաբյուջետային քաղաքականությունն ընդլայնող պահել, ընդ որում՝ դա տեղափոխվելու է նաև 2017 թվական»։
Ֆուտբոլի Ուրուգվայի ազգային թիմի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է որակազրկվել վիրավորական ժեստի պատճառով: Այս մասին գրում է AS-ը:
Եվրախորհրդարանում աշխատանքներ են տարվում մի նախագծի շուրջ, որը առաջարկում է դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Հայաստանը տեսնել ուժեղ պետություն, որը խնդիրներ չի ունենա ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ։
«Արել եմ ու ավելի շատ կանեմ: Մեր սահմանները պահում են, մեր երեխեքն են, մենք հանգիստ քնում ենք, բա խի՞ պտի չանենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` խոսելով բանակին իր ցուցաբերած աջակցության մասին:
Այն, ինչին պայմանականորեն կոչում են ազնվականություն, Հայաստանում անդառնալիորեն վերացել է, վերացել է այն աստիճանի, որ ազնվականության տեղը զբաղեցրել են ամենաանազնիվները։ Ազնվականության տեղը զբաղեցրել է լյումպենը՝ նպաստելով լյումպենի ավելի լայն խավի զարգացմանն ու բարգավաճմանը։
Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի և Անկարայի երկկողմ ցանկության դեպքում՝ առանց նախապայմանների, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։