Զեկույց՝ 2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին
2016 թ.-ի ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում պատերազմական գործողությունները եւ նրանց հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքները հանդիսացան հանրային լայն եւ թեժ քննարկումների թեմա: ԶԼՄ-ներով հրապարակվեցին տարբեր նյութեր, հոդվածներ եւ տեսանյութեր այդ պատերազմական գործողությունների վերաբերյալ, սակայն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ ամբողջական եւ ամփոփ տեղեկատվություն մինչ այժմ հրապարակված չէ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ելնելով պետության կողմից իր քաղաքացիների կյանքի, առողջության եւ անվտանգության ապահովման եւ դրանց վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից, իրականացրել է 2016 թ.-ի ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում պատերազմական գործողությունների (մինչեւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր շտաբերի պետերի կողմից հրադադարի հաստատումը) եւ դրանից հետո շարունակվող լարվածության հետեւանքով մահացության դեպքերի, հանգամանքների վերլուծություն, որի արդյունքները ներկայացվում է սույն զեկույցում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ