Բաժիններ՝

Մարատ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել 50 մլն ռուբլու յուրացման գործով

Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցմանն ուղղված միջոցները յուրացնելու մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին հաղորդել է ՌԴ քննաչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հարցաքննության ընթացքում որպես մեղադրայլ Հովհաննիսյանը հրաժարվել է ցուցմունք տալ: «Մոտ ժամանակներս հետաքննությունը կդիմի դատարան` նրա նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը որոշելու համար»,-­ ընդգծել են Քննչական կոմիտեում:

Հովհաննիսյանին ձերբակալել էին նոյեմբերի 16-­ին Մոսկվայում: Մոսկվայում և Մոսկվայի մարզում նրա բնակության վայրերում խուզարկություններ են անցկացվել: Նա մեղադրվում է 50 միլիոն ռուբլու յուրացման քրեական գործի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս