Պաշտպանության նախարարության կողմից ցորենի գնման գործընթացի վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարությունների մասին մամուլում տեղ գտած հրապարակումները ՀՀ զինվորական դատախազի կողմից սույն թվականի նոյեմբերի 16-ին ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու համար:
Այս տարվա սեպտեմբերի 9–ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Սերժ Սարգսյանի արձագանքը պատգամավորի բողոքներին բավականին սառն է եղել, ինչից հետո Սեդրակյանը խորը ընկճախտի մեջ է ընկել:
Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որն այս տարվա հուլիսից Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարն է, Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում ձեռքից ձեռք են խլում:
Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հերթական անգամ հուսախաբ է եղել։ Երեկ ոստիկանապետի հրամանով գնդապետ Սամվել Ասատրյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ինչին հավակնում էր Կարապետյանը:
Վիկտոր Դալլաքյանի կուսակցական բեմելը եւ համագումարը, որ պետք է տեղի ունենար նոյեմբերի վերջին, հետաձգվել է: Հիմա ասում են, որ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Սակայն այս ամսաթիվը նույնպես վերապահումով է ասվում, որովհետեւ շատերը կարծում են, որ այն հնարավոր է ընդհանրապես տեղի չունենա:
Այս մարդիկ գող ու ավազակ չեն, ոչ էլ ժամանակակից օստապբենդերներ: Թվում է՝ սովորական խոշոր բիզնեսմեններ են, բայց կարողանում են հայաստանյան բանկերին մատների վրա «ֆռռացնել», վարկերով միլիոնավոր դոլարներ վերցնել ու… վարկը չփակել:
2017թ. բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ին նույնքան գումար է հատկացվել, որքան հատկացվել էր այս տարի՝ 191 մլն դրամ կամ մոտ 400 հազար դոլար:
Խաղն առաջին անգամ 2005 թվականին մագլերի (Հարի Փոթերի մասին պատմող գրքերում մագլն այն մարդն է, ով զուրկ է ցանկացած տեսակի կախարդական կարողությունից և չի ծնվել կախարդական ընտանիքում) աշխարհին հարմարեցրել են Վերմոնտից 2 ուսանողներ: Այդ պահից ի վեր քվիդիչ խաղում է 20 հազար մարդ՝ աշխարհի 25 երկրներից: Բացի այդ, տարեկան երկու անգամ տեղի է ունենում Աշխարհի գավաթի խաղարկություն: Գավաթի խաղարկության վերջին հաղթողն Ավստրալիան է:
Եթե Դուք սիրում եք կոկոսից պատրաստված թխվածք, ապա այս շատ համեղ թխվածքաբլիթը հենց Ձեզ համար է:
Ինչպես պնդում են լրագրողները, հենց այդ շենքից է գերատեսչությունը վարել լրտեսում, «որի նպատակակետերն են եղել ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ինչպես նաեւ առնվազն 38 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ի այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան եւ Ֆրանսիան»: Լրագրողների տվյալներով՝ նրանք այս եզրակացություններին են հանգել՝ ուսումնասիրելով, մասնավորապես, այն փաստաթղթերը, որոնք իրենց է տրամադրել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենը, ինչպես նաեւ ծանոթանալով շենքի ճարտարապետական պլաններին եւ հարցուփորձ անելով AT&T-ի մի շարք նախկին աշխատակիցների:
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մարկին հայտնել Է, որ իր նստավայրի տանիքին գտնվող ուղղաթիռի հրապարակը վերափոխվել Է յուրօրինակ կախովի այգու, որտեղ բանջարեղեն եւ մրգեր կաճեցնեն պալատի ճաշարանի համար, տեղեկացնում է BBC-ն:
Արքայազն Հարին անցած շաբաթ հայտարարել է, որ անհանգստանում է իր նոր սիրեցյալի՝ Մեգան Մարքլի անվտանգության համար, որը բախվել է իր հասցեին հնչող վիրավորանքների ալիքին եւ տանջվում է ֆոտոթղթակիցների հետապնդումներից: Այդ մասին ասված է Քենսինգթոնյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, որը պաշտոնապես հաստատել է բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչի եւ ԱՄՆ-ից 35-ամյա դերասանուհու միջեւ հարաբերությունների առկայությունը:
Դոնալդ Ջոն Թրամփ ավագ՝ ամերիկացի գործարար և քաղաքական գործիչ է, ԱՄՆ 45-րդ նախագահ։ Թրամփը հայտնի է նաև՝ որպես «The Trump Organization» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն և «Trump Entertainment Resorts» ընկերության հիմնադիր։
Վիտամին B6-ը, որով հարուստ է բանանը, ինչպես նաև կալիումն ու մագնեզիումը չափազանց կարևոր են հորմոնների ձևավորման համար, որոնք պատասխանատու են սեքսուալ հակումների համար։ Բանանն օգնում է երջանիկ զգալ և թուլանալ։
Greatpicture.ru կայքը ներկայացրել է 5 երևույթ, որոնք նյարդայնացնում են կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին։
Թեստի հեղինակները պնդում են, որ այն մինչև 94 տոկոսով բացահայտում է, թե ինչ աշխատանքի է կոչված անձը։ Նայեք լուսանկարին և ընտրեք ծառը. ընտրություն կատարելիս մի մտածեք 10 րոպեից ավելի։
Սա կօգնի ազատվել ավելորդ քաշից, նվազեցնել որովայնի ծավալը։ Անհրաժեշտ է իմանալ, որ որովայնի հատվածում կուտակվող ճարպը կարող է կապված լինել այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը և սիրտ-անոթային հիվանդությունները։
Գ աղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական և ֆինանսական շարժը կենտրոնացած է հիմնականում մայրաքաղաքում։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևանը, 2016» զեկույցի տվյալները հերթական անգամ հիշեցնում են այս ոչ համաչափ պատկերի մասին։
Վերջերս հրապարակվել են հետազոտությունների արդյունքները, որոնց ընթացքում գիտնականները վերլուծության են ենթարկել ծննդյան ամսի ազդեցությունը մարդու առողջության վրա։ Հետազոտության մասնակցել է 1.75 մլն մարդ, որոնք ծնվել են 1900-2000-ական թթ.։ Ըստ այդ հետազոտության՝ նվազագույնը 55 հիվանդություններ ուղղակիորեն կապված են մարդու ծննդյան ամսի հետ։
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը. բնակության վայրը փոխելու դեպքում նոր բնակության վայրում հաշվառվելու կարգը:
Քոնորին տարբեր կենդանիների և թռչունների հետ են համեմատել, բայց մրջյունի հետ՝ առաջին անգամն է:
Համաշխարհային մամուլը նորից սևեռվել է նույն թեմայի վրա։ Ռուսաստանում կաշառակերության մեղադրանք է հարուցվել ՌԴ Տնտեսական զարգացումների նախարար Ակեքսեն Ուլյուկաևի նկատմամբ: Պուտինի երկրպագուները ոգևորված են: Նրանց կարծիքով` կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է հավաքում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակած վճռով մերժել է ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանի և նրա երեք նախկին գործընկերների հայցն՝ ընդդեմ Հայաստանի:
Եվրոպական տարբեր երկրներից Բելգիա ժամանած Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հետեւորդները Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բողոքի երթ են իրականացրել:
2 մլն 236.4 հազար ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկվել Իտալիայից` աճելով 75.2 տոկոսով:
Ռուսաստանը կապեր է հաստատում այն մարդկանց հետ, ովքեր կարող են մաս կազմել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմին և հույս ունի, որ ԱՄՆ եկող վարչակազմում կհայտնվեն նոր մոտեցումներ Սիրիայի հարցով, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ լուծել խնդիրները:
Մեր հարցին, թե արդյոք բավարար չէ՞ ռուսական ռազմաբազայի հզորությունը, Մ.Գրիգորյանը պատասխանեց. «Ինձ թվում ա` չէ: Մեր տարածաշրջանը 4 կողմից վտանգ կա մեզ: Դրա համար էլ ինչքան հզոր լինենք, էնքան լավ: Էսօր ռուսական բանակը մեծ տարածք ա պաշտպանում` Լենինականից մինչև սաղ զաստավներն էլ նստած ա: Ինչքան հզոր լինի, էնքան ամուր կլինի, մանավանդ Թուրքիայի սահմանը: Թուրքիայի սահմանն ինչքան հզորացնեն, էնքան մեզ օգուտ ա»:
Եռօրյա այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության անձնական անվտանգության գլխավոր վարչության պատվիրակությունը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը:
«Ներկայումս Ղարաբաղը դեռևս մաքսիմալ կերպով հեռու է նոր աշխատակազմի տեսադաշտից, բայց երբ նա ամեն դեպքում հայացք ուղղի դեպի Ղարաբաղ, ապա դա, ամենայն հավանականությամբ, ձեռնտու չի լինի Երևանին, Բաքվին և Մոսկվային»։