Բաժիններ՝

Վարչախումբը կկրի Ժ. Սէֆիլյանի ընտանիքի նկատմամբ որևիցէ սպառնալիքի պատասխանատվությունը. ՀԽ

Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Ինչպես հայտնի է, նոյեմբերի 4-ին վարչախմբի «իրավապահ ուժերի» ներկայացուցիչները քննչական գործողություններ կատարելու պատրվակով Ժիրայր Սեֆիլյանի բնակարանից առգրավել են անվտանգության ապահովման նպատակով տեղադրված տեսահսկման համակարգը: Անցել է երկու շաբաթ և «քննչական մարմինները» հավելյալ երկու շաբաթ են պահանջում «փորձաքննությունն» իբր ավարտելու համար:

Այս գործողությունները վարչախմբի կողմից վաղուց գործելաոճ դարձած մանրախնդիր քայլերի շարքից են:

Այս իրավիճակում Ժ. Սեֆիլյանի ընտանիքի նկատմամբ հնարավոր ցանկացած սպառնալիքի պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի ուսերին:

Նույն ճղճիմ գործելաոճի ևս մի դրսևորում է Ժ. Սեֆիլյանի ընտանիքի անդամների, ներառյալ նրա 10 տարեկան որդու հետ տեսակցելու արգելանքը ուժի մեջ պահելը, չնայած այն փաստի, որ նախաքննությունն ավարտվել է, և նման արգելանքի, թեկուզ տեսականորեն, իրավական պատճառաբանություն չի կարող գոյություն ունենալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս