Բաժիններ՝

«Կարիերայի ավարտից հետո կմնամ ֆուտբոլում». Անդրեա Պիռլո

Իտալացի կիսապաշտպանը կարող է դառնալ ակումբի տնօրեն կամ մարզիչ:
«20 տարի բարձր մակարդակի կարիերայից հետո ես հասկացա, որ անհրաժեշտ է մի փոքր թուլանալ: Ես կցանկանայի խաղալ, բայց ավելի քիչ սթրես ապրել: MLS տեղափոխվելու որոշման վրա ազդել է նաև ընտանիքի գործոնը: Ես կցանկանայի ավելի շատ ժամանակ անցկացնել կնոջս և երեխաներիս հետ:

Կարծում եմ՝ «Նյու Յորք Սիթիից» հեռանալուց հետո ես կմնամ ֆուտբոլում, քանի որ դա միակ բանն է, ինչ ես կարողանում եմ անել: Ֆուտբոլն իմ կյանքն է: Այնպես որ, ես կցանկանայի դառնալ ակումբի տնօրեն կամ նման բան»,- Պիռլոյի խոսքերն է մեջբերում Тuttosport.com-ը:

Պիռլոն հանդես է գալիս «Նյու Յորք Սիթիի» կազմում 2015 թվականից: «Քաղաքայիների» կազմում Պիռլոն անցկացրել է 45 հանդիպում, դարձել է մեկ գոլի հեղինակ: 37-ամյա կիսապաշտպանի դեբյուտը Սերիա Ա-ում տեղի է ունեցել 1996 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս