Ազգային ժողովի թվով 32 պատգամավորների ստորագրությամբ երեկ բողոք է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքների: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Լիտվայի իշխանությունները մտավախություն են հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի ամրությունը՝ չսպասելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնն ստանձնելուն։
«Խոսվեց ուռճացված պետական ապարատի մասին։ Երբ խոսում են ուռճացված պետական ապարատի մասին՝ կարող են խոսել այս կամ այն պատմական կտրվածքով։ Կարող եմ նշել, որ արդեն իսկ սեպտեմբերից հետո կառավարությունը կրճատել է 4 ծրագրի իրագործման գրասենյակ և մի քանի ՊՈԱԿ, նույն՝ այսօրվա կառավարության որոշմամբ վերջին ԾԻԳ-ը, որ քաղաքաշինության նախարարությունում էր, կրճատվեց։ Նմանատիպ գործընթացը այժմ համարվում է կառավարության առաջնահերթություններից։ Առայսօր կրճատվել է 791 ծառայողական մեքենա, ինչը ևս փոքր թիվ չէ»,- նշեց Վ. Գաբրիելյանը։
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը չի հետապնդում արդար նպատակ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը:ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացա ծ խնդիրները քննարկելու նպատակով:
Պակիստանի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման գործողությունը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է Անկարայի վճռականությունը՝ դուրս մղել սիրիացի քրդերի PYD-ի զինյալներին Եփրատ գետի արևելյան ափը։
Չինաստանի Շենչժեն քաղաքի (Գուանդունի նահանգ, Հարավային Չինաստան) IT-ցուցահանդեսում արձանագրվել է մարդու նկատմամփ ռոբոտի վնասարարության առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Սինա» լրատվական պորտալը, ինտերնետ-օգտատերերն արդեն այդ իրադարձությունը կոչել են «մեքենաների ապա ստամբության նախերգանք»:
Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 233 միլիոն 365 հազար դրամ` սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը լուծելու համար:
Ապօրինի հարստացման քրեականացումը հետադարձ ուժ ունենալու դեպքում կքանդի ներկայիս քաղաքական համակարգը: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ապօրինի հարստացման քրեականացումը հույս ունենք և ներկայացրել ենք այդ տրամաբանությամբ, որպեսզի դառնա արդյունավետ պայքարի մեխանիզմ: Հրապարակային է լինելու գույքը, որի ավելացումը, եթե չունի բացատրություն, ապա սեփականատերը պետք է ենթարկվի որոշակի պատժամիջոցների, որոնք հստակորեն նշված են»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 20-ին այց կկատարի Ստամբուլ, հայտնում է RIA Novosti-ն։
«Ապօրինի հարստացման քրեականացման հետադարձ ուժի խնդիրը որևէ պարագայում քաղաքական իշխանության կամքի դրսևորում չէ: Դա բացառվում է: Միջազգային իրավունքի սկզբունք է դա, որ եթե որևէ արարք քրեականացնում ես որևէ պահի, հետադարձ ուժ չի կարող ունենալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Քրեական օրենսգրքում փոփոխությունները, որ այսօր արժանացել են կառավարության հավանությանը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ՝ մշակել ազգային անվտանգության միասնական ռազմավարություն։ Վերջինս այդ մասին հայտարարել է՝ հանդես գալով նոր գումարման խորհրդարանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է առաջին նիստը։
Վարկը ԿԲ-ի միջոցով հիմնականում կուղղվի գյուղմշակման և զբոսաշրջության ոլորտներին
Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները ճանաչվել են։ Խորհրդարանն ընդունել է բոլոր՝ 150 նորընտիր անդամների լիազորությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանիայում կտրուկ ավելացել է Թուրքիայից ապաստան հայցողների թիվը։ 2016թ. հունվարից հոկտեմբեր ամիսներին գրանցվել է թուրք քաղաքացիների 4437 հայց, որոնք խնդրում են իրենց տրամադրել փախստականի կարգավիճակ, հայտնում է DW-ն՝ հղում կատարելով միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությանը։
Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակամների «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն հարկ է համարում հանդես գալ պաշտոնական հայտարարտությամբ, որին կից կներկայացվի տեղեկանք՝ պարզաբանումներով:
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են երկու անձի սպանության պատճառ դարձած, «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ։ Երկու անձի առաջադրվել է մեղադրանք։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, խորհրդակցություններ է անցկացրել փաստաբանների հետ ԱՄՆ նոր վարչակազմին միանալու հնարավորության առնչությամբ, քանի որ տվյալ քայլը կարող է խախտել ամերիկյան հայտնի օրենքն ու դառնալ քաղաքական ռիսկերի պատճառ, գրում է The New York Times-ը։
Նոյեմբերի 19-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն:
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում մեծ և միջին հեռահարության С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։
Թռչնաֆաբրիկայի տնօրենը ՍԱՊԾ մասնագետներին տեղեկացրել է, որ նշված ժամանակաշրջանում ժամանակացույցով նախատեսված անասնահամաճարակային միջոցառումներ՝ պատվաստումներ են իրականացվել, որից հետո որոշ թռչունների մոտ նկատվել է հետպատվաստային ռեակցիա:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի):
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում նոյեմբերի 18-ին ռեկտորի ընտրություններ էին:
«Վերջին 10-12 տարիներին ՀՀ-ում 5-6 կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդելը չի փոխվել»,- այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանում այժմ ուսանում են արտերկրից ժամանած բազմաթիվ ուսանողներ, և հայկական կողմը պատրաստակամ է կրկին իր հարկի տակ ընդունել Մոնղոլիայից ժամանած ուսանողներին։ Նույն օրը դեսպան Մանասարյանը հանդիպում ունեցավ նաև Մոնղոլիայի ֆինանսների փոխնախարարի տեղակալ Խուրելբաատարին Բուլգանտույայի հետ։
Ժիրայր Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Գևորգ Սաֆարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով:
Շվեյցարիան ընդլայնել է այն անձանց ցուցակը, որոնք չեն կարող շրջանցել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները։ Այս մասին ասվում է Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության հաղորդագրության մեջ։