ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Դիլիջանի, Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ մինչեւ ՀՀԿ համագումարը բոլոր նորանշանակ նախարարները կանդամագրվեն ՀՀԿ-ին։
Նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 270 կրակոց:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից:
«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործը սրընթաց զարգանում է: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքական հրահանգն իջեցվել է, ըստ որի՝ «ճառ ասողները» ազատ են արձակվելու, իսկ «զանգ կախողները» մնալու են կալանքի տակ:
«Դժվարությունն այն է, որ հայկական իրականությունից դուրս մարդիկ չգիտեն ղարաբաղյան հակամարտության պատմությունը ու չեն հասկանում այն լիովին։ Դա է անհատ մարդկանց դրամահավաք աշխատանքների մեջ ներգրավելու դժվարության հիմնական պատճառը։ Այդ պատճառով էլ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են հայկական համայքների վրա ու մասնակից դարձնում վառ անհատականություններին»:
Որքան էլ ոմանք մտածեն, թե ՕԵԿ-ը հիմնովին վարկաբեկվել է, և այս կուսակցության հետ այլևս հույսեր չեն կապում, տարբեր հեղինակավոր մարդիկ շարունակում են մտնել «Հայկական վերածնունդ»։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու: Ինչպես հայտնի է՝ նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար, ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած, անկուսակցական Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում է դիմում գրել իշխող Հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով իրեն անդամագրել կուսակցության շարքերը:
Հայաստան ժամանած Դմիտրի Կիսելյովը նախորդ օրը մեկնել է` երկու աշխարհացունց առաքելություն իրականացրած. Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո նա անցկացրել է «Գրոբոյեդով» ակումբի նիստ: Ի դեպ, կրեմլյան լրագրողների հիերարխիայում գտնվող Կիսելյովը, որ բավականին մտերիմ է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ, իր ստատուսով տարբերվում է մյուս «հայտնիներից» ոչ միայն նյութական բարեկեցության, այլեւ ազատության աստիճանով:
Տեւական ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ 12 կուսակցությունների եւ 140 հասարակական կազմակերպությունների հենքի վրա ձեւավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գործունեությունից նոր կուսակիցները դժգոհ են: «Հայկական վերածնունդ»-ին միացած կուսակցությունները պատրաստվում են նրան «գահընկեց» անել:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ եւս մեկ անգամ պապիկ է դարձել․ նրա ավագ որդին՝ Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո՝ արու զավակ։
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 26-ին սպասվող համագումարի ժամանակ կազմավորվելիք 19 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
2015թ. սեպտեմբերին իսպանացի դարպասապահը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ մինչև 2019թ. հունիսի 30: Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆուտբոլիստի հրաժարագինն ըստ այդ պայմանագրի՝ կազմում է 60 մլն եվրո. ռեկորդ դարպասապահների համար ֆուտբոլի պատմության մեջ:
Տասնյակում տեղ են գտել նաեւ 28-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը (80,5 մլն դոլար), 28-ամյա Ռիհաննան (75 մլն դոլար): Նրան հաջորդում են 22-ամյա Ջասթին Բիբերը, 29-ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը եւ բասկետբոլիստ Քեւին Դյուրանտը (յուրաքանչյուրը՝ մոտավորապես 56 մլն դոլար):
Սուլուգունի՝ տապակված լոլիկի հետ:
Դևիդ Ագուսն աշխարհահռչակ բժիշկ է:
Օքսֆորդի անգլերենի բառարանն ընտրել Է 2016 թվականի բառը, որը դարձել է «հետճշմարտություն»-ը (post-truth):
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Միշել դե Նոստրադամուսն աստղագետ էր, բժիշկ և քիմիկոս: Ասում են՝ այս թեստը ևս նա է ստեղծել, սակայն ոչ բանավոր, ոչ գրավոր ապացույցներ այս մասին չկան։ Ամեն դեպքում, այս միջոցը բավական պարզ է և զարմանալիորեն ճշգրիտ։ Փակեք աչքերը, կենտրոնացեք հարցի վրա և մատը դրեք շրջանակի որևէ հատվածի վրա։ Թիվը պատասխանն է ձեզ անհանգստացնող հարցի։
Մեզնից յուրաքանչյուրը մարմնին «հետքեր» է կրում, որոնք տեղեկատվություն են պարունակում մեր բնավորության, հնարավոր հակումների և ճակատագրի մասին։
Կգա՞ մի օր, երբ բոլորս կաշխատենք՝ որպես ինքներս մեր ղեկավար։ Ըստ Weforum.org-ի, Upwork-ի գլխավոր գործադիր տնօրեն, ինչպես նաև կրթության, սեռային և աշխատանքի հարցերով համաշխարհային ապագայի խորհրդի փոխնախագահ Սթեֆան Կասրիելը նշում է, որ նախաձեռնողներն ու ազատ գրաֆիկով աշխատողներն աշխատաշուկայի ապագան են, քանի որ ավանդական գրասենյակային աշխատանքներն ավելի ու ավելի անկարևոր են դառնում։
Հաստ աղին մարդու օրգանիզմում կարևորագույն դերակատարում ունեցող օրգաններից մեկն է։ Այն կարգավորում է ջրային հավասարակշռությունը, հսկում իմունային համակարգը. դրա գործունեությունից մեծապես կախված է նյութափոխանակության գործընթացն ընդհանուր առմամբ։ Որպեսզի օրգանիզմը կարողանա նորմալ գործել, անհրաժեշտ է աղիներն առողջ պահել։ Եթե այն նորմալ չի աշխատում, նշանակում է՝ օրգանիզմն ավելի դանդաղ է ազատվում թունավոր արգասիքներից։ Արդյունքում՝ օրգանիզմը ներծծում է դրանք։
Eurosport-ը Մխիթարյանին ծաղրող տեսանյութ է հրապարակել:
Վերջին քննարկումները խորհրդարանում հերթական անգամ ցույց տվեցին Հայաստանում քաղաքական բանավեճի մակարդակը, որը բոլոր նշաձողերից ցածր մակարդակ է ու մակարդակի բացակայություն է՝ ըստ էության։
Առաքելյան փողոցի տներից մեկի բնակիչը շտապօգնություն է կանչել եւ երբ շտապօգնության խումբը տեղ է հասել, տան տերը վիճել է բժշկի հետ, ապա հարվածներ հասցրել նրա գլխին:
Բնակարանային գողություններ՝ անխուսափելի վերջաբանով:
Այսօր Լիբանանում հանդիպում են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու գործարար Գագիկ Ծառուկյանը:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է:
Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում արտադրվել է 16 մլրդ 66.7 մլն սիգարետ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 27.5 տոկոսով։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի հրաժարվում նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ, ինչի մասին հաղորդվել էր ավելի վաղ, այլ միայն ցանկանում է սպասել, մինչև կատալոնացիները պայմանավորվեն թիմի մյուս առանցքային ֆուտբոլիստների հետ: