
ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա դեկտեմբերին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ակնկալում է ԵՄ-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի շուտափույթ ստորագրումը: Այս մասին նախարարը նշեց Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների՝ նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«2015 թվականին մեկնարկեցին ՀայաստանԵվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություները: Այս ընթացքում մենք ունեցել են բանակցությունների վեց փուլ, որոնք հաջողությամբ են անցկացվել, բանակցային թիմերն առաջընթաց են արձանագրել: Ես կարծում եմ, որ եւս երկուերեք փուլ եւ մենք կավարտենք, Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել: Իհարկե, հասկանում ենք, որ ԵՄն ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա:
Հուսով ենք, որ այդ գործընթացը արագ կլինի, եւ ԵՄն էլ պատրաստ կլինի: Ամենակարեւորն այն է, որ երկու կողմն էլ ցանկանում են, որ այդ նոր համաձայնագիրը հնարավորինս լիակատար արտացոլի այն որակը, հարաբերությունների լայն ծավալը, որն ունենք Եվրամիության հետ: Հենց դրա վրա ենք մենք աշխատում»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը: