
«Արթուր Պետրոսյանի հետ կարող ենք հաջողությունների հասնել». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, ազգային թիմը Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ կարող է հաջողությունների հասնել:
«Արթուր Պետրոսյանն ազգային հավաքականում եղել է ինձ համար լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ հպարտացել եմ և աջակցություն եմ ստացել նրանից: Մեծ տպավորություններ ունեմ նրա հետ այս մի քանի օրերին աշխատելու ընթացքում: Շատ լավ է հասկանում ֆուտբոլը և լավ գիտելիքներ ունի: Արթուր Պետրոսյանի հետ կարող ենք հաջողությունների հասնել: Ինձ համար պատիվ է նման մասնագետի հետ աշխատելը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մխիթարյանը:
Հայաստանի ազգային թիմը նոյեմբերի 1-ից գլխավորում է Արթուր Պետրոսյանը, ով առաջին հանդիպումը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կանցկացնի նոյեմբերի 11-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ: