
Ինչ թեմայով է դոկտորական ատենախոսություն պաշտպանել Կարեն Կարապետյանը

ՀՀ կառավարության կայքում վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրության մեջ նշված է, որ 2010 թվականին նրան շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը մեզ տեղեկացրեց, որ Կարեն Կարապետյանի ատենախոսության թեման է՝ «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հիմնախնդիրները. Տարածաշրջանային ռազմավարությունը և անվտանգության հեռանկարները»:
Այս մասին համարապատասխան տեղեկություն կա նաև Հայաստանի ատենախոսությունների համահավաք արխիվում։
Կարեն Կարապետյանը ատենախոսությունը պաշտպանել է 2010 թվականին, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ:
Կառավարության կայքում նշված է, որ Կարեն Կարապետյանն ունի 32 գիտական աշխատանք։ Դրանք հիմնականում վերաբերում են էներգետիկային և էներգետիկ անվտանգությանը (ինչպես, օրինակ, այս մեկը)։
Նշենք նաև, որ Կարեն Կարապետյանը 1980-1985թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել այն։