Տուսկը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահ դառնալու կապակցությամբ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շնորհավորել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Տուսկը նրան հրավիրել է մասնակցել Բրյուսելում կայանալիք գագաթաժողովին։
Հիշեցնենք, որ Թրամփը դարձել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը։ Թրամփն ստացել է 279 ընտրիչների ձայները։ Ընտրիչների ֆորմալ քվեարկության գործընթացը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի ընտրության արդյունքները։
ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։