Բաժիններ՝

ԱՄՆ-ում կարող է ևս մեկ նահանգ ստեղծվել

ԱՄՆ Կոլումբիա դաշնային շրջանի բնակիչների ճնշող մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկել է վարչական շրջանի՝ նահանգ դառնալու փոփոխության օգտին, գրում է «Մեդուզան»։

Կոլումբիայի վերածումը ԱՄՆ 51-րդ նահանգի, իր աջակցությունն է ստացել նոյեմբերի 8-ին կայացած հանրաքվեում։ «Կողմ» է քվեարկել շրջանի բնակիչների ավելի քան 80 տոկոսը։

Վարչական կարգավիճակի փոփոխության նախագիծը ենթադրում է, որ Կոլումբիան իրեն նահանգ կհայտարարի, սակայն իր տարածքում կթողնի դաշնային շրջանը, որտեղ կտեղակայվեն կառավարական կառույցները։

Հանրաքվեից հետո Կոնգրեսը պետք է մշակի Կոլումբիային նահանգի կարգավիճակի շնորհման մասին օրինագիծը, այնուհետև այն պետք է հավանության արժանանա ԱՄՆ խորհրդարանի երկու պալատների և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930