Բաժիններ՝

Հայտնաբերվել է կորած ձկնորսներից մեկի դին. մանրամասներ

Նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին փրկարարները հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 10.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 11.30-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 12.35-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 19.25-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 10.30-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 10.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 08.35-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 10.10-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 15.14-ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ հայտնաբերվել է մոտորանավակ:

Մթության պատճառով ժամը 19.35-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Ս. թ. նոյեմբերի 5-ին, ժամը 10.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 10.43-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 19.05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 10.15-ի դրությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 18.20-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

***

Ժամը 19.25-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են` անարդյունք:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

***

Նոյեմբերի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

***

Ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 10.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 12.52-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 17.55-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 13.12-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

***

Ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 09.42-ին Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.49-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Որոնողական աշխանտանքների համար անհրաժեշտ է Ջրափրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։

Ժամը 19.18-ի դրությամբ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները, որոնք կվերսկսվեն վաղ առավոտյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս