![](/banners/BeFunky-design.jpg)
Շտայնմայերը կոչ է արել հարգել ԱՄՆ ընտրությունների արդյունքները
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/shtaynmyer.jpg)
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել հարգել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթանակել է հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփը, հայտնում է Reuters-ը։
«Արդյունքներն այլ են, քան դա կցանկանար գերմանացիների մեծ մասը, սակայն, իհարկե, մենք պետք է հարգենք այդ արդյունքներն ու հարգում ենք դրանք»,- ասել է նա։
Շտայնմայերի խոսքով՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների նշանակությունը Գերմանիայի համար չի կարելի թերագնահատել։