ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տիգրան Մեծ պողոտայում գործող խանութ-սրահից 2 բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ Էրվան Բինեին և Ժակ Ռեմիլյեին:
Նոյեմբերի 27-ին, ժամը 14.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը պլանավորել է ահաբեկչություններ Մեծ Բրիտանիայում, այս մասին են վկայում Սիրիայում կոալիցիոն ուժերի տրամադրության տակ հայտնված ահաբեկիչների արխիվները, հայտնում է Sun պարբերականը։
«Մեր իրականության մեջ ազդեցիկ կոչվող շատ կուսակցություններ կան, տիկին Զոհրաբյան, որոնք այս խորհրդարանում ընդամենը մեկ տարի չկարողացան պահել իրենց խմբակցության կազմը»:
Ստամբուլի դատախազությունը առաջ է քաշել առաջին մեղադրական եզրակացությունը հուլիսի 16-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակից զինծառայողների նկատմամբ, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Հենց սկզբից պետք չէ դեղորայք տալ: Մեր շատ ծնողներ, վախով պայմանավորված, երեխաներին հակաբիոտիկներ են տալիս, ինչը ճիշտ չէ: Հակաբիոտիկները կճնշեն մարդու իմունային համակարգը, ավելին, դրանք չեն ազդում վիրուսի վրա»:
«Հայկազյան և Սուքիասյան բառարանում էլ հապավում չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն։ Սա նորմալ բան չէ։ 79-ից առնվազ 70-ը մարդ-կուսակցություններ են, որոնց գոյության մասին մենք իմանում ենք միայն այն ժամանակ, երբ ընտրություն է, պետք է գնան որևէ խոշոր կուսակցությանը կցվեն՝ փող ուզելու և տվյալ կուսակցությանը սատարելու համար»։
«Դրա համար առաջին իսկ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապի մեջ լինել տեղամասային բժշկի հետ: Նա կորոշի, երեխային անհրաժե՞շտ է ստացիոնար բուժում, թե ոչ: Ոչ բոլոր դեպքերում է, որ երեխան շուրջօրյա ստացիոնար բժշկական ծառայության կարիք ունի»,-հավելեց մասնագետը:
Մեկնարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մեկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Ակնհայտ է, որ Սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական առանցքային դերակատար են դառնալու քաղաքական կուսակցությունները. ակնհայտ է նաև, որ քաղաքական կուսակցություններն ունեն որոշակի ֆինանսական ինքնաբավության խնդիր»,- այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևին, հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «անցանկալի անձանց» ցուցակում է ներառել Արցախի Հադրութի շրջանում գտնվող «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոց այցելած եվրոպացի գիտնականների անունները։
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է որակազրկվել: Մոուրինյոն Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Մանչեստեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ» խաղի ժամանակ ոտքի հարվածով շպրտեց ջրի շիշը, երբ Պոլ Պոգբան դեղին քարտ ստացավ:
«Դա նշանակում է՝ ներկուսակցական որոշումների կայացման համատեքստում որոշակի պատասխանատվություն: Իսկ եթե ավելի կոնկրետ պատասխան եք ուզում, թույլ տվեք առաջին նիստը կայանա, հետո մանրամասն կպատմեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` խոսելով ՀՀԿ ԳՄ անդամ դառնալու մասին:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, արդարդատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մի կողմից՝ այս օրենքը չի կանխորոշում ընտրություններում կուսակցությունների դերակատարությունը, բայց մյուս կողմից էլ՝ որոշակի դերակատարություն ունի այն տեսանկյունից, թե մենք ինչ պահանջներ ենք դնում կուսակցությունների համար։
Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունները տեղի կունենան 2017թ. հունվարի 17-ին, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով վեհաժողովի իր աղբյուրին։
«Հենց քվեարկությունը գալիս էր` միաձայն, լավ ա, ուռա, գիպ-գիպ, բնականաբար, հիշեցնում էր այն, թե որտեղ ենք տեսել, կլիներ խորհրդային անցյալը, կամ այլ երկրներ, որտեղ միակուսակցական իրավիճակ է, որովհետև մի կողմից ներկայացնել` պետք է մրցակցային քաղաքական դաշտ տանել, պետք է փոխել, ու փոփոխությունը պետք է սկսվի մեզանից… միգուցե լավ լիներ այդ փոփոխության մեջ տեսնել` արդյոք կա՞ ՀՀԿ-ում մեկը, ով այլ ծրագիր ուներ, մի քիչ այլ մոտեցում ուներ: Առնվազն տեսնեինք, որ նաև ներքին քննարկում կա: Իսկ եթե ամեն ինչ քննարկվել էր, դա կարող էր լինել գործադիր մարմնում, խորհրդում, բայց ոչ այդ հազարավոր մարդիկ բոլոր տառին ու ստորակետին տիրապետո՞ւմ էին»,- ասաց Թ.Պողոսյանը` հավելելով, որ, եթե ՀՀԿ համագումարում քվեարկության ժամանակ դեմ ու ձեռնպահ էլ լիներ, ավելի ժողովրդավար ու գեղեցիկ կլիներ:
Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը և 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:
«Ալմազ-Անթեյ» ռուսաստանյան կոնցեռնը ՌԴ պաշտպանության նախարարությանն է հանձնել «Բուկ-Մ3» զենիթահրթիռային համալիրների բրիգադային հավաքածուն։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով կոնցեռնի մամուլի ծառայությանը։
Ազատամարտիկին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող «Ջունգլ»-ը նախօրեին վաղ առավոտյան տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը մտադրվել է ահաբեկչությունների շարք իրականացնել Եվրոպայի մի շարք երկրներում, հայտնում է The Times-ը՝ հղում կատարելով ամերիկացի գեներալ Ռուպերտ Ջոնսին, որը տվյալներ է ստացել Սիրիայի Մանբիջ քաղաքից զինյալների նահանջի ընթացքում։
«Արսենալը» դեռ պաշտոնական հայտարարություն չի արել այն մասին, թե արդյո՞ք Կապիտան Արսենալը կդառնա ակումբի նոր թալիսմանը և արդյո՞ք նա անմիջական կապ ունի ակումբի հետ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Ռուսաստանին ամբողջությամբ հանել ռուսական շուկա թուրքական պարենի մատակարարման բոլոր սահմանափակումները։ Այս մասին Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիա կատարելիք այցի նախօրեին հայտարարել է TASS-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ-ից բնական գազի արտահանման ծավալը 60 տարում առաջին անգամ գերազանցել է դրա ներմուծումը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկյան վերլուծական S&P Global Platts ընկերության տվյալներին։
Այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել ՀՀԿ համագումարում հնչած հայտարարությունները: ԱԺ-ում Ն. Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ լուսադեմին է վերադարձել, հանրապետականների ելույթները չի կարդացել և չի էլ պատրաստվում կարդալ:
Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել ԱՄՆ-ից գնել հինգերորդ սերնդի ևս 17 F-35 կործանիչներ, գրում է The Times of Israel-ը՝ հղում կատարելով կառավարության հայտարարությանը։
«Սասնա Ծռեր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղբանտարկյալների, քաղհալածյալների և հուլիսյան օրերի ընդվզումների ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին բարոյական, տնտեսական և փաստաբանական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ:
Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին, ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին որքան հնարավոր է շուտ կյանքի կոչել այս իրավական պաշտպանության մեխանիզմը, քանզի ցանկացած հետագա հապաղում կարող է ավելի շատ մարդկային կյանքեր խլել:
Կապված «Արևմուտք-2017» զորավարժությունների հետ՝ Ռուսաստանը պլանավորում է հաջորդ տարի Բելառուսում տեղակայել 80 անգամ ավելի շատ զինվորներ և ռազմական տեխնիկա, քան այս տարի, գրում է Defence24.pl-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի պաշտոնական փաստաթղթերը։
Նոյեմբերի 28-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան 91 շենքի մոտակայքում այրվում է կոշիկի վերանորոգման կրպակ: