Բաժիններ՝

ԱՄՆ-ից բնական գազի արտահանման ծավալը 60 տարում առաջին անգամ գերազանցել է դրա ներմուծումը. WSJ

ԱՄՆ-ից բնական գազի արտահանման ծավալը 60 տարում առաջին անգամ գերազանցել է դրա ներմուծումը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկյան վերլուծական S&P Global Platts ընկերության տվյալներին։

Ընթացիկ ամսում ԱՄՆ-ն արտահանել է օրական միջինը 210 մլն խմ բնական գազ, ներմուծել՝ մոտ 198 մլն խմ։

2010 թվականից ԱՄՆ-ում գազի արտահանումը ավելացել է 50%-ով։
Citygroup-ի գնահատականներով՝ մինչև 2020 թվականը հեղուկ բյուրեղացված գազի արտահանումը կկազմի աշխարհում այդ էներգակիրի տարեկան կիրառության մեկ հինգերորդ մասը։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կանխատեսում է, որ մինչ այդ պահը երկիրը կդառնա աշխարհում հեղուկ բյուրեղացված գազի՝ մեծությամբ երրորդ արտահանող երկիրը Ավստրալիայից և Քաթարից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս