Բաժիններ՝

ԶԼՄ-ները հայտնել են ԴԱԻՇ-ի զինյալների կողմից Մեծ Բրիտանիայում ահաբեկչությունների նախապատրաստման մասին

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը պլանավորել է ահաբեկչություններ Մեծ Բրիտանիայում, այս մասին են վկայում Սիրիայում կոալիցիոն ուժերի տրամադրության տակ հայտնված ահաբեկիչների արխիվները, հայտնում է Sun պարբերականը։

«ԴԱԻՇ-ը ահաբեկչություններ է պլանավորել Մեծ Բրիտանիայում, ինչի մասին վկայում են նահանջելիս զինյալների լքած ավելի քան 10 հազար փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային տեղեկատվության մեծ ծավալները։ Տվյալները, որոնք հայտնաբերվել են բջջային հեռախոսներում և համակարգիչներում, մատնանշում են նրանց, որոնք աջակցել են ահաբեկչական ցանցին, քարոզիչներին ու նրանց ֆինանսիստներին»,- գրում է պարբերականը։

Ներկայումս տեղեկատվությունը մշակվում է Քուվեյթում բրիտանական հետախուզական կենտրոնում հարյուրավոր վերլուծաբանների օգնությամբ։

Թերթը նշում է, որ զինվորականներն ակնկալում են հավելյալ տեղեկություններ ստանալ Մոսուլի ազատագրումից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930